Արմինֆո.Ժամը 12:00-ի դրությամբ դիմադրության շարժման անհնազանդության գործողությունների 352 մասնակիցներ բերման են ենթարկվել ՀՀ Ոստիկանություն:
Այդ մասին ԱրմԻնֆոյին հաղորդել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ Նրա հավաստմամբ, վերը նշված բոլոր անձինք բերման են ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելու համար:
Հավելենք, որ առավոտյան ժամը 08: 00-ից շարժման մասնակիցները փողոցներ էին շրջափակել մայրաքաղաքում՝ պահանջելով ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Իրավապահները բիրտ ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ ՝ փողոցների ապաշրջափակման ժամանակ։ Անհնազանդության ակցիաների ընթացքում քաղաքացու վրաերթ է տեղի ունեցել։