Արմինֆո. Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությանը ՀԱՊԿ ներգրավման հարցը չի դրվել եւ չի քննարկվել։ Այդ մասին լրագրողներին հաղորդել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ ամփոփելով Մոսկվայում կազմակերպության գագաթնաժողովի արդյունքները, գրում է ԲԵԼՏԱ-ն։
"Հանդիպման ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գործընկերներին շատ մանրամասն տեղեկացրել է Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին։ Այդ հատուկ ռազմական գործողությանը ՀԱՊԿ-ի մասնակցության կամ ներգրավման հարց չի դրվել և չի քննարկվել", - հայտարարել է Ստանիսլավ Զասը ։