Արմինֆո. Մայիսի 11-16-ը Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 8 934 թեստ, որոնցից 17-ի պատասխանը եղել է դրական (0,2%), ապաքինվել է՝ 26 հիվանդ: Հաշվետու ժամանակահատվածում մահվան դեպք չի գրանցվել:
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, փաստացի բուժում է ստանում 539 հիվանդ։
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 3 078 174 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 422 917 դեպք (թեստը հանձնածների թվի 13,7% - ը), ապաքինվածների թիվը հասել է 412 071-ի (97,4%), մահացել է 8 623 հիվանդ (2%):