Արմինֆո.Դիմադրության շարժման մասնակիցները երթ են անցկացրել Երեւանի կենտրոնական փողոցներով։
Երթը մեկնարկել է Ֆրանսիայի հրապարակից և շարժվել Մաշտոցի պողոտայով ՝ դեպի Հանրապետության հրապարակ։ Հրապարակում ցուցարարները կառավարության շենքի դիմաց վանկարկել են " Նիկոլ, դավաճան", "Ամոթ": Այնուհետև շարժման համակարգող, "Հայաստան" խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը դիմել է դիմել է Փաշինյանին և, մասնավորապես, ասել. «Նիկոլ, իմացիր, որ մենք ամեն րոպե եւ ամեն ժամ գալու ենք քո հետեւից: Դու այսուհետեւ ժողովրդին նայելու ես ոստիկանների շարքի ու ցանկապատերի միջոցով։ Դու ոչ մի հենարան չունես Հայաստանում՝ բացի ոստիկանական ուժից։ Ամբողջ պետական ապարատը և ուժային կառույցները դու ենթարկել ես քեզ, որպեսզի պահես իշխանությունը: Բայց վստահեցնում եմ, որ դա քեզ չի հաջողվի։ Նիկոլ, մարդասպան"։
Սաղաթելյանը վստահեցրել է, որ Փաշինյանին հաշված օրեր են մնացել իշխանության ղեկին:
Դրանից հետո ցուցարարները շարունակել են երթը Նալբանդյան փողոցով: Այնուհետև նրանք արգելափակել են կառավարության երրորդ շենքի մուտքերն ու ելքերը, որտեղ տեղակայված են մի շարք նախարարություններ։ Սաղաթելյանը պետական ապարատի աշխատակիցներին կոչ է արեց միանալ ժողովրդին եւ համատեղ ուժերով Փաշինյանին հեռացնել իշխանությունից: Երթը բավականին բազմամարդ է, հազարավոր մարդիկ դուրս են եկել Երևանի փողոցներ՝ պահանջելով գործող վարչապետի և նրա թիմի հրաժարականը։ Մայիսի 11-ին շարժման մասնակիցները մեկ ժամով արգելափակել էին Երևանի քաղաքապետարանի մուտքերը և ելքերը։