Արմինֆո. Flyarystan բյուջետային ավիաընկերությունը սկսում է Ալմաթի-Երևան-Ալմաթի ուղղությամբ չվերթների տոմսերի վաճառքը։
Տոմսերը հասանելի են բջջային հավելվածում եւ ավիաընկերության կայքում: Ալմաթի-Երեւան չվերթի տոմսերի արժեքն սկսվում է 28 700 տենգեից։ Ինքնաթիռները Հայաստանի մայրաքաղաք կթռչեն 2022 թվականի հունիսի 2-ից՝ երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին:
"Բաքվից եւ Սամարղանդից հետո մեր ինքնաթիռները կսկսեն թռչել Երեւան։ Հայաստանի մայրաքաղաքը ամենակոլորիտային քաղաքներից մեկն է, որն ըստ արժանվույն ժողովրդականություն է վայելում ողջ աշխարհի զբոսաշրջիկների շրջանում", - ըստ Kazakhstan TODAY-ի՝ հաղորդում է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։
Ավիաընկերությունում հիշեցրել են, որ 2022 թվականի մայիսի 1-ից Հայաստանը չեղարկել է ՊՇՌ կամ էքսպրես-թեստավորման կամ պատվաստումների մասին վկայագիր ներկայացնելու պահանջները՝ երկիր մուտք գործելիս: Ղազախստանցիները նաեւ կարող են Հայաստան մուտք գործել առանց վիզայի։
Նշենք, որ այժմ Հայաստանից Ղազախստան չվերթներ է իրականացնում ղազախական "SCAT" բյուջետային ավիաընկերությունը ։