Արմինֆո.Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ղազախստանի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Սերիկ Իզթլեուովի գլխավորած պատվիրակության հետ:
Ինչպես հաղորդում է Trend-ը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, Հասանովը մանրամասն տեղեկացրել է 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում կատարված աշխատանքների մասին: Նախարարը խոսել է նաև ադրբեջանական բանակում իրականացվող բարեփոխումների մասին ' հաշվի առնելով պատերազմի ժամանակ ձեռք բերված մարտական փորձը և Թուրքիայի զինված ուժերի մոդելը:
Իզթլեուովը կարեւորել է փոխայցելությունները ռազմական համագործակցության ընդլայնման տեսանկյունից:
Հանդիպմանը կարեւորվել է համատեղ զորավարժությունների անցկացումը՝ երկու երկրների զինծառայողների մասնագիտական մակարդակի բարձրացման նպատակով: Հանդիպման ավարտին մտքեր են փոխանակվել ռազմական գործի, ռազմական կրթության և ռազմական հետախուզության ոլորտներում համագործակցության ընթացիկ վիճակի և զարգացման հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: