Արմինֆո. Դիմադրության շարժումը ավտոերթ է իրականացնում Երեւանում։ Ավտոերթը մեկնարկել է մայրաքաղաքի տարբեր հատվածներից։ Ավտոմեքենաները շրջում են մայրաքաղաքում ՝ Հայաստանի և Արցախի դրոշներով։
Նախօրեին ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ժամանակ հայտարարել էր ողջ քաղաքը Լեռնային Ղարաբաղի դրոշներով, հայկական եռագույններով լցնելու անհրաժեշտության մասին:
Սաղաթելյանը նաեւ կոչ էր արել բոլորին մայիսի 11-ին, ժամը 16:00-ին գալ Ֆրանսիայի հրապարակ ՝ քննարկելու կարեւոր հարց: