Արմինֆո.Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 11 538 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 26 մարդու մոտ (թեստ հանձնածների թվի 0,2% - ը), ապաքինվել է 31 հիվանդ, մահացել է՝ 1-ը:
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, փաստացի բուժում է ստանում 544 հիվանդ։
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 3 069 240 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 422 900 դեպք (թեստ հանձնածների 13,7%-ը), ապաքինվածների թիվը հասել է 412 050-ի (97,4%), մահացել է 8 623 (2%):