Արմինֆո.Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնել են Վանաձոր տեղում իրականացվելիք հավաքների մշտադիտարկման և ըստ անհրաժեշտության արձագանքման համար: Այդ մասին հաղորդում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, դիմադրության շարժումը ավտոերթ է իրականացնում Երևանից դեպի Վանաձոր, որտեղ ժամը 13:00-ին տեղի կունենա ընդդիմության հանրահավաքը:
Դրան զուգահեռ ՝ Երևանի Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է կանանց երթը։ Երկու ակցիաները բազմամարդ են: Երեկոյան Երևանում տեղի կունենա նաև մշակութային ծրագիր, որին կհաջորդեն հանրահավաքներ և երթեր: