Արմինֆո.Դիմադրության շարժման կողմնակիցները վերսկսել են անհնազանդության ակցիաները մայրաքաղաքում:
Ժամը 12 ։ 30 - ին Ֆրանսիայի հրապարակից խաղաղ երթով շարժման կողմնակիցները շարժվել են չորս ուղղություններով՝ Սայաթ-Նովա փողոցով, Մաշտոցի պողոտայով, Բաղրամյան պողոտայով, Կորյունի փողոցի ուղղությամբ։ Յուրաքանչյուր ուղղություն գլխավորում են "Հայաստան" և "Պատիվ ունեմ" դաշինքների ընդդիմադիր պատգամավորները։
Հազարավոր կողմնակիցներ դուրս են եկել փողոց՝ աջակցելու գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին։ Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են "Պայքար", "Հայաստանն առանց թուրքի", "Հայաստանն առանց Նիկոլի", "Մենք ենք տերը մեր երկրի":
Բողոքի երթերն ուղեկցում են իրավապահները։