Արմինֆո. Այսօրվա դրությամբ աշխարհում չկա ոչ մի լուրջ աշխարհաքաղաքական խաղացող, որին ձեռնտու չլինի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը։
"Այս լույսի ներքո՝ ես որևէ պատճառ չեմ առանց այդ էլ բավականին համակերպվող Փաշինյանին ավելի հարմարվող որեւէ մեկ ուրիշով փոխարինելու հարցում արտաքին օրակարգի ձևավորման համար։ Ներառյալ Ռուսաստանը, որի կողմը պարբերաբար նայում է մեր խորհրդարանական ընդդիմությունը՝ աղերսանքով ու հույսով լի հայացքով։ Այս ամենը տեսանելի է արդեն բոլորին։ Եվ այս ամենը համապատասխան կերպով անդրադառնում է Հայաստանում ընդդիմադիր երթերի հաջող ավարտի հեռանկարների վրա", - նկատել է նա։
Ըստ վերլուծաբանի՝ Մոսկվա վերջին ուղեւորության ընթացքում Փաշինյանի ստորագրված 30 կետանոց համատեղ հայտարարությունը միայն դրա ավելորդ հաստատումն ու դրսեւորումն էր։ Իսկ դատապարտելով, օրինակ, ՆԱՏՕ-ի ընդլայնումը, Հայաստանի վարչապետը դարձավ երկրորդ առաջնորդը՝ Լուկաշենկոյից հետո, որն այս հարցում ինքնատիպություն է ցուցաբերում գլոբալ քաղաքականությունում։
Հայաստանի վարչապետի նման քայլերը, ըստ Հովհաննիսյանի, տեղի են ունենում, նույնիսկ, տարբեր միջազգային կազմակերպություններում, ավանդաբար, Ռուսաստանին սատարող պետությունների լռության ֆոնին։ Բացահայտ իրենց դիրքորոշումը հնչեցնում են միայն Լուկաշենկոն և, չգիտես ինչու, Փաշինյանը ։ Ընդ որում, վերջինս դա արել է գրավոր՝ Պուտինի հետ ստորագրելով 30 կետից բաղկացած համատեղ հայտարարություն։
Այսպես թե այնպես, բայց, ամեն դեպքում, Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն այն տեսքով, ինչպես այն տեսնում են Բաքվում և Անկարայում, և այժմ՝ արդեն Մոսկվայում, վերլուծաբանի կարծիքով, ոչ մի կերպ չի ավելացնի Հայաստանի կողմից այն ստորագրող Փաշինյանի ժողովրդականությունը։ Ինչը, ի թիվս այլ բաների, բխում է նույն ՌԴ-ի շահերից, քանի որ դա նրան թույլ կտա կարճ վզափոկով պահել Փաշինյանին։
"Այսպիսով, խորհրդարանական ընդդիմության բողոքի ակցիաները, մի կողմից, Փաշինյանին հենց այդ վզափոկով պահելու յուրօրինակ երաշխիք են։ Այն բանի, որ նա չի հրաժարվի ստորագրել արդեն համաձայնեցված բանավոր պայմանավորվածությունները։ Իսկ մյուս կողմից ՝ դա ընդդիմադիր դաշտում վակուում լցնելու փորձ է։ Քանի որ "գունավոր" հեղափոխությունների հանդեպ տհաճության և կտրուկ հակակրանքի լույսի ներքո ՌԴ ղեկավարությունը պետք է ժամանակ առ ժամանակ սեփական ազդեցության գոտիներում, այսպես ասած, կանխարգելիչ հակամիջոցներ կիրառի", - ամփոփել է Հովհաննիսյանը։