Արմինֆո. Հետխորհրդային տարածքի վերակոնֆիգուրացիան տեղի կունենա Ուկրաինայի տարածքում ռուսական հատուկ ռազմական գործողության արդյունքում: Այդ հեռանկարն արդեն բավականին տեսանելի է, եւ դա բնավ չափազանցություն չէ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, "Միջազգային վերլուծություն" ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը։
"Նաեւ հասկանալի է, որ գործողության ցանկացած դիվանագիտական նախաձեռնության արդյունավետության գնահատում պահանջում է դրա աշխարհաքաղաքական համատեքստի ուսումնասիրություն: Կոնկրետ դեպքում՝ Նովո Օգարյովում Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Պուտինի ապրիլյան բանակցությունների համատեքստի։ Եվ ես դրանք ակնհայտորեն չէի դասի սովորական դիվանագիտական գործունեությանը։ Հատկապես՝ այն ֆոնին, որ դրանք տեղի են ունեցել վերջին երեք տասնամյակում հետխորհրդային տարածքում ամենամասշտաբային ցնցումների ֆոնին՝ Ուկրաինայում", - նշել է նա։
Նույնիսկ, հետխորհրդային տարածքի եվրոպական մասում տեկտոնական շարժումների ֆոնին, վերլուծաբանի կարծիքով, լուրջ փոփոխություններ են տեղի ունենում այսօր նաև դրա հարավային մասում։ Փոփոխություններ, որոնք պայմանավորված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Ռուսաստանի հետ համագործակցությունից ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հրաժարմամբ։ Ինչից հետո Արևմուտքը Ռուսաստանի հետ մրցակցության մեջ է մտել Բաքվի և Երևանի միջև երկխոսության մոդերատորության համար։ Ինչն արդեն արտահայտվել է Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան բանակցություններով, որոնցում վերջինս փորձում էր ԵՄ-ն դիրքավորել որպես խաղաղության գլխավոր հովանավոր։
Այս ֆոնին, ինչպես նաև 2022 թվականի մարտին Արցախում սկսված էսկալացիայի ֆոնին, որը հանգեցրեց ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետության թեմայի շահարկմանն Ադրբեջանում, Հայաստանում և, իհարկե, Արևմուտքում, վերլուծաբանի կարծիքով, Մոսկվայում անհրաժեշտություն առաջացավ հաստատել մի քանի կարևոր պահ։ Մասնավորապես, որ ուկրաինական գործերում ներգրավվածությունը ոչ մի կերպ չի չեղրակում ՌԴ-ի կովկասյան գերակայությունները։ Եվ, իհարկե, հավասարակշռություն պահպանել Բաքվի և Երևանի հետ հարաբերություններում։ Այն իրավիճակում, երբ ՌԴ-ի նկատմամբ բարեկամական քաղաքականություն վարելու փորձ կատարող ցանկացած պետություն ընկնում է Արեւմուտքի հզոր ճնշման տակ, Հայաստանի համար, վերլուծաբանի կարծիքով, չափազանց կարեւոր է պահպանել ՌԴ-ի հետ համատեղ մշակումները՝ փորձելով զուգահեռաբար Կովկասում ձեռք բերել Եվրոպայում Ֆինլանդիայի կարգավիճակին համանման կարգավիճակ: Հատկապես, ղարաբաղյան կարգավորման՝ համագործակցության հարթակից մրցակցության հարթակի փոխակերպման պայմաններում։
"Համապատասխանաբար, Մոսկվայի համար կարեւոր է թվում կողմերին ակտիվորեն առաջարկել սեփական օրակարգը, հատկապես այն պայմաններում, երբ խաղաղության հասնելու գործում առանցքային դերը պատկանում է Ռուսաստանին։ Խոսել այն մասին, որ այս ամենը Հայաստանի հետ հարաբերությունները բարձրացնում է ինչ-որ նոր մակարդակի, կարծում եմ, վաղաժամ է։ Կարևոր է Երևանի և Մոսկվայի միջև հռչակվող պայմանավորվածությունների իրականացումը։ Ակնհայտ է մեկ բան. թուլացնել երկկողմ - տարածաշրջանային օրակարգի առաջ մղումը՝ Մոսկվան, հաստատ, չի պատրաստվում", - ամփոփել է Մարկեդոնովը։