Արմինֆո. «Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկներին՝ նորից ուզում եմ կրկնել՝ 5 կետ կլինի 7, թե 17, մենք ունենք միայն մեկ կետ՝ չենք լինելու Ադրբեջանի կազմում: Մենք շարունակելու ենք դե ֆակտո լինել անկախ պետություն», - հայտարարել է Արցախի ԱԳՆ Դավիթ Բաբայանը։
«Արցախի բախտն ու ճակատագիրը որոշում է համայն հայությունը, առաջին հերթին Արցախը: Այդ գիծը տանելու ենք մինչև վերջ, որովհետև իսկապես Արցախի ճակատագրից է կախված համայն հայության ճակատագիրը, և ինչ-որ տեղ նաև միջազգային հարաբերությունների հետագա ընթացքը», - ընդգծել է Բաբայանը:
Ավելի վաղ Բաքուն Երեւանին 5 առաջարկ էր փոխանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, որոնք Հայաստանի իշխանությունները համարել են ընդունելի։