Արմինֆո.ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ: Ինչպես հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այցը տեղի կունենա ապրիլի 2-6-ը: Այցի նպատակն է մասնակցել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին:
Վաշինգտոնում Միրզոյանը հանդիպումներ կունենա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, USAID տնօրեն Սամանտա Փաուերի, Միացյալ Նահանգների նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթիի եւ այլ գործընկերների հետ։ Հանդիպումներ կլինեն ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Այցի շրջանակում Միրզոյանը ելույթ կունենա Ատլանտյան խորհրդի ուղեղային կենտրոնում։