Արմինֆո. Կրկնելով մեր մարտավարությունը բողոքի ակցիաներում՝ իշխանափոխության նպատակով, զուգահեռներ անցկացնելով 2018 թվի գարնանը մեր գործողությունների հետ ՝ ընդդիմությունը մեծ սխալ է թույլ տալիս։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել "Քաղաքացիական պայմանագիր" խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
"Հնարավոր չէ համանման արդյունքի հասնել միայն գործողությունների պատճենմամբ։ Հենց նույն Գյումրիից Երեւան երթը 2018 թվի ապրիլին ձեռնարկվեց մեր հասարակությանը մեր երկրի խնդիրների մասին իրազեկելու նպատակով, նրանց կարծիքը լսելու նպատակով, և միայն դրանից, ելնելով դրանից՝ գործել Երևանում արդեն իշխանափոխության նպատակով։ Իսկ ինչի՞ մասին է հասարակությանն իրազեկում այսօր ընդդիմությունը։ Այն մասին, որ Արցախի խնդիրը դեռ լուծված չէ։ Դա առանց այդ էլ բոլորը գիտեն։ Հետեւաբար, ընդդիմությունը պետք է փոխի օրակարգը Արցախից՝ ավելի ընդգրկունի", - կարծում է նա։
Աղազարյանը կարծում է, որ կասկածից վեր է, որ պայքարողների շրջանում կան անկեղծ ձգտումներով մարդիկ, ովքեր համոզված են, որ իշխանությունն իսկապես սխալներ է թույլ տալիս։ Սակայն, հաշվի առնելով բողոքի շարժման առաջնորդներ Արթուր Վանեցյանի, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կուտակած հարստությունը, բողոքի շարժման մտադրությունների անկեղծությունն ու ազնվությունը, ընդհանուր առմամբ, մեծ կասկածներ են հարուցում։
Խորհրդարանականի գնահատմամբ՝ ընդդիմությանը թվում է, թե Փաշինյանին ու նրա շրջապատին 2018 թվին հաջողվեց իշխանափոխության հասնել միայն որոշակի տեխնոլոգիաների հաջող կիրառման շնորհիվ, և այսօր կարելի է հասնել նման արդյունքի, պարզապես, կրկնելով այն։ "Ողջ խնդիրն այն է, որ դա միայն տեխնոլոգիա չէր: Դա մեր համաձայնեցված և իրականացված բազմաթիվ քայլերից մեկն էր միայն։ 2018 թվին մենք մեր կողմնակիցներին անգամ տրանսպորտի փող չենք բաժանել, առաջարկելով իրենց ուժերով Երևան գալ, եթե նրանք ուզում են մասնակցել Համաժողովրդական շարժմանը։ Եվ այն, որ այսօր ընդդիմությունը փող է բաժանում ցուցարարներին, առնվազն, խոսում է նրա կողմից առկա իրողությունների չհասկացվածության մասին", - նշել է նա։
"Նման մեթոդներով մեր քաղաքական թիմին իշխանությունից հեռացնելը, իմ կարծիքով, անհնար է։ Իրականում, կառավարող կուսակցությունը շատ միասնական է և ամուր, նման թիմը կոտրելը շատ դժվար է։
Ինչ վերաբերում է հասարակության տրամադրություններին, ապա, կասկածից վեր է, որ շատ քաղաքացիներ չեն կիսում մեր քաղաքական և այլ համոզմունքները։ Շատերը սխալ են համարում մեր քայլերը արտաքին քաղաքականության ոլորտու։ Եվ դա նորմալ է, դա բնական է։ Բայց, ընդհանուր առմամբ, հասարակությունը սատարւոմ է մեզ և մեր գիծը, ինչը մենք բոլորս տեսանք անցած ամռանը կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում", - ամփոփել է խորհրդարանականը։