Արմինֆո. Երեւանում եւ Հայաստանի այլ քաղաքներում ընդդիմության բողոքի ցույցերը կարող են ֆոն ծառայել երկրում հեղաշրջման փորձի համար: Եվ ցույց տալ, որ Հայաստանում, իբր, մեծ դժգոհություն կա իշխանությունից։ Համապատասխանաբար՝ այն փոխելու հասարակական պահանջ: ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել հասարակական - քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը։
"Բողոքի ակցիաներն՝ ինքնին, չեն կարող հանգեցնել հատուկ փոփոխությունների, եւ, եթե դրանք չուղեկցվեն հեղաշրջման փորձով, ապա ինչ-որ ժամանակ անց ինքնըստինքյան կմարեն։ Եվ, այսպես թե այնպես, նույնիսկ, այդ փորձի դեպքում բողոքի հետ ոչ մի ուղիղ կապ չեն ունենա։ Ամեն դեպքում, պետական հեղաշրջման փորձը բացառել չի կարելի։ Իսկ դրա հավանականությունն, առաջին հերթին, պայմանավորված է անցած չորս տարիներին պետական կառավարման համակարգում բարեփոխումների բացակայությամբ։ Հենց նույն ուժային կառույցներում նույն կադրերն են՝ նույն արժեքային համակարգով՝ նույն գլուխներւոմ", - ընդգծել է նա։
Այս լույսի ներքո՝ Միսկարյանը հեղաշրջման և Հայաստանի ավտորիտար, իսկ հետագայում նաև երկրի կառավարման օլիգարխիկ համակարգին վերադառնալու հավանականությունը բավական բարձր է գնահատում։ Ավելին, գործող կառավարությունն իր քայլերով ցույց է տալիս, որ Հայաստանը գնում է ոչ թե ժողովրդավարացման, այլ օլիգարխացման նոր ալիքի։ Պարզապես՝ այլ օլիգարխների հետ։
Այս ֆոնին՝ նա իշխանության եւ ընդդիմության ընթացիկ պայքարը խորհրդարանի պատերի ներսում եւ փողոցներում դիտարկում է որպես կապիտալի հերթական վերաբաշխման համար ՝ նրա նախկին սեփականատերերի և նոր իշխանական էլիտայի միջև։ Եվ այն, որ ունեցվածքի համար նման պայքարում գաղափարախոսական բաղադրիչի մասին ակնարկ անգամ չկա, խոսում է այն մասին, որ այդ պայքարում լավ են բոլոր միջոցները։ Ինչը միայն մեծացնում է հեղաշրջման միջոցով երկրում իշխանափոխության հավանականությունը։
"Այս պայքարում ակնարկ անգամ չկա պետական շահերի պաշտպանության մասին, ինչպես հայտարարում են դրա կողմերը։ Սա պայքար է իշխանության համար։ Իսկ ինքնիշխանության մեծացման, արդարության վերականգնման, ժողովրդավարական կարգերի հաստատման ուղղությամբ քայլեր Հայաստանում չեն եղել նախկին իշխանության օրոք և չկան ներկա իշխանության օրոք։ 2018 թվի գարնանը ընտրական ավտորիտարիզմից դեպի ընտրական ժողովրդավարություն անցնելուց հետո անցած 4 տարիներին, մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, մենք կրկին հետ ենք գլորվում դեպի ընտրական ավտորիտարիզմ։ Իսկ իրական ինստիտուցիոնալ ժողովրդավարական պետությունը մնացել է միայն մեր երազանքներում", - ամփոփել է Միսկարյանը։