Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի իր գործընկեր Կասիմ Ժոմարտ Տոկաեւի հետ:
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական թեմաները եւ առեւտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարները:
"Անդրադարձ է կատարվել նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը։ Հաստատվել է դաշնակցային եւ ռազմավարական գործընկերության ռուս-ղազախական հարաբերությունների առավել ամրապնդման տրամադրվածությունը ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համակարգումը երկու երկրների կառավարությունների եւ գերատեսչությունների գծով, ինչպես նաև հետագա հանդիպումների շուրջ", - ասված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում:
Նշենք նաև, որ այսօր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ ՀԱՊԿ առաջնորդները Ուկրաինայի իրավիճակը կքննարկեն հոբելյանական գագաթնաժողովում, որը տեղի կունենա մայիսի կեսերին: