Արմինֆո. ՀԱՊԿ միացյալ շտաբում կայացել են ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) հետ համատեղ զորավարժությունների կազմակերպման եւ անցկացման առաջին շտաբային բանակցությունները, որոնք ծրագրված են 2022 թվականին:
Ինչպես հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը, բանակցությունների ընթացքում քննարկվել են համատեղ զորավարժությունների անցկացման մտադրությունների հիմքերը, զորավարժություններին ներգրավվող կառավարման մարմինների եւ զորքերի կազմերը, ինչպես նաեւ հրավիրված զորախմբերի եւ դիտորդների համատեղ միջոցառումներին մասնակցելու կարգը: "Մարտական եղբայրություն-2022" օպերատիվ-ռազմավարական զորավարժության շրջանակներում նախատեսված է համալիր միջոցառումների անցկացում:
Ղազախստանի Հանրապետության տարածքում նախատեսվում է անցկացնել "Փոխգործակցություն-2022" հրամանատարաշտաբային զորավարժություն՝ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ, "Որոնում-2022" հատուկ զորավարժություն՝ հետախուզության ուժերի եւ միջոցների ներգրավմամբ, "էշելոն-2022" հատուկ զորավարժություն՝ ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) նյութատեխնիկական ապահովման ուժերի եւ միջոցների ներգրվամամբ:
Տաջիկստանի Հանրապետության տարածքում ծրագրված է "Ռուբեժ-2022" համատեղ զորավարժություն Կենտրոնասիական Ասիայի տարածաշրջանի արագ ծավալման հավաքական ուժերի ստորաբաժանումների հետ:
Ղրղզստանի Հանրապետությունում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի "Անխախտ եղբայրություն-2022" հրամանատարաշտաբային զորավարժության անցկացում: