


Արմինֆո. Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ըստ կառավարության պաշտոնական կայքի, ապրիլի 29-ին համապատասխան որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մազմանյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի սեպտեմբերի 23-ին։ Ինչպես նշված էր նախարարության կայքում զետեղված կենսագրական տվյալների մեջ, 1980 թ.ծնված Աննա Մազմանյանը առցանց ուսուցում է անցել Փրինսթոնի համալսարանում, Erasmus համալսարանում (Ռոտերդամ), Macquarie համալսարանում (Սիդնեյ): Ուսումնական հաստատությունների թվում են Լոնդոնի տնօրենների ինստիտուտը, Պլեխանովյան ակադեմիան (ՌԴ), ՄԳԻՄՕ-ն, Allians Factors-ը (Մոսկվա), Հարվարդի համալսարանը: 2019 թվականից մինչ օրս հանդիսանում է Gastronomic Camp Armenia ծրագրի հիմնադիրը, եղել է Yerevan Food Fest փառատոնի հիմնադիրը: 2005-2009թթ. եղել է անկախ տնօրենների ասոցիացիայի (Մոսկվա) նախագծերի ղեկավարը ։ Կազմակերպել և վարել է դասընթացներ Մոսկվայում և Լոնդոնում՝ IPO իրականացնող ընկերությունների համար։



