Արմինֆո. Մոսկվան, աջակցելով Բաքվին եւ Երեւանին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հարցում, կողմնորոշվում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկություններով:
Այդ մասին ապրիլի 28-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների ֆոնին Արցախի կարգավիճակի մասին հարցին։
"Հիշեցնեմ, որ այն պատրաստվել է Բաքվում, կառուցողական արձագանք է ստացել Երևանից։ Մենք կարծում ենք, որ դրանք լավ հիմք են դիրքորոշումների համաձայնեցման համար։ Իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեմայով Բաքվի եւ Երեւանի միջեւ պահպանվում են սկզբունքային տարաձայնությունները։ Մենք տեսնում ենք մեր դերը կողմերի դիրքորոշումների մերձեցմանը նպաստելու գործում, այլ ոչ թե՝ հակառակը", - ասել է նա, հավելելով, որ դա վերաբերում է նաև հրապարակային աշխատանքներին ։
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ելույթ ունենալով խորհրդարանում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե այսօր «միջազգային հանրությունը» մեզ կրկին ասում է. "Մի փոքր իջեցրեք ձեր նշաձողը Լեռնային Ղարաբաղի հարցում, եւ դուք մեծ միջազգային համախմբում կունենաք Հայաստանի եւ Արցախի շուրջ: Հակառակ դեպքում՝ խնդրում ենք մեզ վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ցանկանում օգնել ձեզ, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող օգնել ձեզ"։ Փաշայանի այդ հայտարարությունից հետո Արցախում հրավիրվել էր Անվտանգության խորհրդի նիստ, տեղի էր ունեցել Արցախի նախագահի հանդիպումը հասարակական կազմակերպությունների հետ: Ավելի վաղ Բաքուն Երեւանին 5 առաջարկ էր ուղարկել երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Երեւանում դրանք համարել էին ընդունելի։ Այժմ կողմերն ակտիվորեն պատրաստվում են սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման գործընթացի մեկնարկին։