Արմինֆո.Ապրիլի 28-ին « Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «9-րդ կիլոմետր» բեռնատար ենթակայանում բռնկված հրդեհը օպերատիվ կերպով վերացվել է:
ՀԿԵ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ արձագանքման շնորհիվ հրդեհը մեկուսացվել և մարվել է հնարավորինս սեղմ ժամկետներում: «Ենթակայանի տեխնիկան չի վնասվել, հրդեհը վնասել է միայն շենքի տանիքը։ Ներկայումս հաստատությունում վերականգնողական աշխատանքներ են ընթանում, և այն մոտ ապագայում շահագործման կհանձնվի։ Հրդեհի պատճառները և վնասի չափը պարզվում են։ Ճանապարհի տվյալ հատվածում գործարկվել է սնուցման ռեզերվային սխեման, և երկաթուղով երթևեկությունը շարունակվում է սովորական ռեժիմով», - ասվում է հաղորդագրությունում։