


Արմինֆո. Անցած օրվա ընթացքում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 546 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 3 մարդու մոտ (թեստը հանձնածների 0,1% - ը), ապաքինվել է 126 հիվանդ: Վերջին մեկ օրում մահվան դեպքեր չեն գրանցվել։
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, ապրիլի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 1 739 հիվանդ:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 3 045 254 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 422 858 դեպք (թեստը հանձնածների թվի 13,8% - ը), ապաքինվածների թիվը հասել է 410 814-ի (97,1%), մահացել է 8 622 հիվանդ (2%):



