


Արմինֆո. Անցած օրվա ընթացքում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 644 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 10 մարդու մոտ (թեստը հանձնածների 0,4% - ը), ապաքինվել է 17 հիվանդ: Վերջին մեկ օրում մահվան դեպքեր չեն գրանցվել։
Ինչպես հաղորդնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, ապրիլի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 1 945 հիվանդ:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 3 039 934 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 422 838 դեպք (թեստը հանձնածների 13,9% - ը), ապաքինվածների թիվը հասել է 410 588-ի (97,1%), մահացել է 8 622 մարդ (2%):



