


Արմինֆո.Անցած օրվա ընթացքում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 186 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է ընդամենը 3 մարդու մոտ (թեստ հանձնածների 0,1%), ապաքինվել է 13 հիվանդ: Ընդ որում, մեկ շաբաթ շարունակ կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվել։
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, ապրիլի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 1 952 հիվանդ:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 3 037 290 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 422 828 դեպք (թեստ հանձնածների 13,9%), ապաքինվածների թիվը հասել է 410 571-ի (97,1%), մահացել է 8 622 հիվանդ (2%):



