Արմինֆո. Անցած օրվա ընթացքում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 3 123 քննություն, որոնցից 9-ի պատասխանները դրական են (0,3%), ապաքինվել է 18 հիվանդ: Ընդ որում, օրվա վիճակագրությունում մահվան դեպք չկա։
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, ապրիլի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 1 974 հիվանդ:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 3 029 751 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 422 814 դեպք (թեստը հանձնածների 13,9% - ը), ապաքինվածների թիվը հասել է 410 535-ի (97%), մահացել է 8 622 հիվանդ (2%):