Արմինֆո.Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը ապրիլի 24-ին կաշխատատի մինչեւ գիշերվա ժամը 1-ը:
"Հարգելի գործընկերներ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ "Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն" ՓԲԸ-ն ապրիլի 24-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով:
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում որոշ ճշգրտումներ կկատարվեն։ Աշխատանքները կսկսվեն ապրիլի 24 – ին՝ ժամը 07:00-ին և կավարտվեն 2022 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 01:00-ին", - հաղորդել է "Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն" ՓԲԸ մամուլի քարտուղար Տաթևիկ Խաչատրյանը:
Հավելենք նաև, որ ապրիլի 24-ին Երևանի քաղաքապետարանը երկու երթուղիներով քաղաքացիների անվճար տեղափոխում կիրականացնի դեպի է հուշահամալիր։