Արմինֆո.Ապրիլի 22-ին և 23-ին Շուշիում տեղի կունենա աշխարհի ադրբեջանցիների 5-րդ կոնգրեսը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, միջոցառմանը սպասվում է աշխարհի 65 երկրների ադրբեջանական համայնքների շուրջ 400 ներկայացուցիչների մասնակցություն: Առաջին նման կոնգրեսը տեղի է ունեցել 2001 թվականին Բաքվում։
Կոնգրեսում տեղի կունենան քննարկումներ երկու հիմնական թեմաների շուրջ. '"Հետպատերազմյան շրջանում ադրբեջանական սփյուռքի առջև ծառացած մարտահրավերները" և "Ադրբեջանական սփյուռքի ներդրումը Ղարաբաղի վերականգնման և վերակառուցման գործում":
Պաշտոնական Բաքուն որոշել է այս անգամ կոնգրես անցկացնել օկուպացված Շուշիում՝ որպես "պատմական հաղթանակի խորհրդանիշ"։ Որոշ մեկնաբաններ կարծում են, որ դրանով իսկ ադրբեջանական վարչակազմն ավելի շատ ինքնագովազդով է զբաղված, քան մտահոգված է աշխարհի ադրբեջանցիների խնդիրներով։