Արմինֆո. Իմ կարծիքով, Պուտին-Փաշինյան նովոօգարյովյան բանակցությունների հիմնական թեման եղել է, այսպես թե այնպես, բայց հենց Արցախը, իրավիճակն Արցախում և Արցախի շուրջ։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Ապրիլի 19-20-ը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը ՌԴ: Նրա հետ Մոսկվա են մեկնել նաեւ առաջին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ պաշտոնատար այլ անձինք: Փաշինյանի և Պուտինի հանդիպման արդյունքներով ընդունվել է երկկողմ օրակարգի տարբեր ուղղությունների և ոլորտների վերաբերյալ 30 կետից բաղկացած համատեղ հայտարարություն:
"Մենք հասկանում ենք, որ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում Մոսկվայի հետ Երևանի փոխգործակցությունը զարգանում է։ Ինչը պայմանավորված և կապված, ըստ էության, ոչ միայն հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի հետ։ Կարծում եմ, որ Նովո-Օգարյովոյում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել է հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են դիվանագիտական զարգացմանը և վերջին ազդակներին, գետնի վրա իրավիճակին, անվտանգության հետ կապված իրավիճակին և այլն", - նշել է նա։
Այս լույսի ներքո՝ քաղաքագետն, առաջին հերթին, ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպումը պայմանավորում է Արցախում իրավիճակի կայունացման ուղղությամբ քայլ անելու փորձով։ Կայունության ավելացման ուղղությամբ, ինչը Արցախում բավականին բարդ իրավիճակի համատեքստում միանգամայն տրամաբանական է թվում։ Սա հատկապես արդիական է՝ հաշվի առնելով պարբերական բախումներն ու փոխհրաձգությունները, որոնք վերջին ամիսներին միայն հաճախակի են դարձել։
Ընդ որում, Իսկանդարյանը համոզված է, որ Արցախում իրավիճակի շուտափույթ կարգավորումն անհնար է, ինչը պայմանավորված է Արցախի շուրջ բազմամակարդակ և տևական հակամարտության բարդությամբ: Այդ թվում՝ այն պատճառով, որ Արցախի խնդիրը մեիայն Արցախով, ըստ էության, չի սահմանափակվում և իր մեջ ներառում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և՝ ոչ միայն։ Այսպես թե այնպես, սակայն Երևանի նկատմամբ Բաքվի, Անկարայի, և՝ ոչ միայն, գործադրվող ճնշման մակարդակով Հայաստանի ղեկավարությունը, նրա գնհատմամբ, փորձում է շտկել իրավիճակը՝ ՌԴ աջակցությամբ։
"Մենք բոլորս Արցախյան հեռանկարների մասով Հայաստանում որոշակի խուճապի ականատեսն ենք, ինչը պայմանավորված է խաղաղության պայմանագրի ստորագրման առնչությամբ Հայաստանին հասսսցեագրված Ադրբեջանի պահանջներով։ Որը, ենթադրելով Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, իր հերթին, ենթադրում է Արցախի բերառում Ադրբեջանի կազմում", - ընդգծել է նա։
Իսկանդարյանը նաև նշել է Երևանի քաղաքական և դիվանագիտական խուսավարման հնարավորությունների էական կրճատումը՝ որպես 44-օրյա պատերազմի արդյունք։ Նրա գնահատմամբ ՝ այս դաշտը շարունակում է նեղանալ այսօր Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում, ինչն, իր հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստացի անգործունակության ձևավորման պատճառներից մեկն է։ Եվ, եթե 1994 թվի ստատուս-քվոն վերականգնել, նրա կարծիքով, չի ստացվի, ապա փորձել հասնել Ադրբեջանի հետ ապագա պայմանագրի՝ Հայաստանի և Արցախի համար քիչ թե շատ ընդունելի պայմանների, ըստ քաղաքագետի, միանգամայն հնարավոր է։ Ինչ և փորձում է անել Հայաստանի վարչապետը, այդ թվում՝ ՌԴ այցի ընթացքում։