Արմինֆո. Միջխորհրդարանական կապերն առանցքային դեր են խաղում Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մոսկվայում ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ։
"Այս համատեքստում առանցքային դեր են խաղում միջխորհրդարանական կապերը, քանի որ դրանք ավելի ներկայացուցչական են։ Մենք ունենք նաեւ լավ ավանդույթ. ամեն տարի անցկացնում ենք միջտարածաշրջանային համաժողով, ինչը նույնպես շատ կարեւոր ձեւաչափ է։ Եվ, իհարկե, մենք շատ ուրախ ենք, որ վաղը նախատեսվում է մեր խորհրդարանական գործընկերների այցը Հայաստան", - նշել է նա։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն ու ՌԴ-ն պետք է շարունակեն խորացնել ինտեգրումը Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում: "Մենք բավականին հաջող համագործակցում ենք ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում։ Մենք դեռ ունենք խորհրդարանական վեհաժողովներ, որոնք նույնպես լավ են գործում։ Նույնիսկ ամենաարդյունավետ ձեւաչափերում միշտ մտածել այն մասին, թե ինչպես պետք է աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել, պետք է շատ սերտորեն համագործակցել", - հայտարարել է նա։
Փաշինյանը ապրիլի 19-ից երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում: Երեքշաբթի նա հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նախատեսվում են նաեւ հանդիպումներ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի եւ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: