Արմինֆո.Արցախյան հիմնախնդրի կարգավորման նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելու Արևմուտքի ձգտումը Հայաստանի համար պարունակում է ինչպես հնարավորություններ, այնպես էլ ռիսկեր։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ազգային-դեմոկրատական բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը։
"Հնարավորություններն այն են, որ, ի տարբերություն Ռուսաստանի, Արևմուտքը հաշվի է առնում և հարգում է ժողովրդի, և, որպես հետևանք, այս կամ այն, նույնիսկ, փոքր երկրի կառավարության կարծիքը, ինչը հնարավորություն է բացում հաշվի առնելու Հայաստանի կարծիքը՝ միջազգային հանրության, իսկ ավելի ճիշտ, Արևմուտքի հովանու ներքո արցախյան հիմնախնդրի լուծման դեպքում", - կարծում է նա:
Սակայն նման հեռանկարի իրականացումը, ըստ Գասպարյանի, պահանջում է ամենագլխավոր պայման՝ հենց Հայաստանի ակնկալիքների ու պահանջների հստակ հնչեցում։ Հակառակ դեպքում՝ հենց նույն Արևմուտքը շարունակելու է գոյություն ունեցող սահմանների ճանաչմանն ու Արցախն Ադրբեջանի կազմում թողնելուն ուղղված սեփական գիծը։
Այսպիսով, արցախյան հարցի հայանպաստ լուծումը, ըստ քաղաքական գործչի, ՌԴ-ին միջնորդությունից հեռացնելուց զատ, Թուրքիայի և Ադրբեջանի շահերի հետ նրա շահերի համընկնման պատճառով, պահանջում է նաև հայ ժողովրդի սուբյեկտության առկայություն։ Ինչ կարող է և պետք է արտահայտվի բազմահազարանոց բողոքի ակցիաներով։ Միայն այդ դեպքում նույն ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան կգիտակցեն Հայաստանի կառավարության վարած քաղաքականությանը հայ հասարակության անհամաձայնության փաստը: "ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան արդեն փորձում են ՌԴ-ին դուրս մղել Հարավային Կովկասից: Ինչի համար նրանց անհրաժեշտ է նրան դուրս մղել նաև արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացից։ Առաջին քայլը՝ ԵԱՀԿ ՄԽ-ից Մոսկվայի հեռացումը եւ Բրյուսելի հանդիպումը, արդեն արված է։ Թե ՌԴ ԱԳ նախարար Լավրովի կտրուկ արձագանքը, թե ռուս համանախագահի՝ իր հատուկ ներկայացուցիչ նշանակումը խոսում է այն մասին, որ Մոսկվան գիտակցում է, որ ինքը կորցնում է արդեն ոչ միայն Ուկրաինան, այլև Հայաստանը, համապատասխանաբար՝ ողջ Հարավային Կովկասը։ Իսկ Խովաևին հատուկ ներկայացուցիչ նշանակելով Մոսկվան փորձում է պահպանել ՌԴ-Հայաստան-Ադրբեջան հետպատերազմյան եռակողմ ձևաչափը՝ որպես այլընտրանք Արևմուտքին և նրա ԵԱՀԿ ՄԽ-ին։ Համապատասխանաբար՝ ստիպելով Հայաստանին կատարել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի որոշումները", - ամփոփել է Վահե Գասպարյանը