Արմինֆո.Անցած օրվա ընթացքում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 466 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 15 մարդու մոտ (թեստը հանձնածների 0,6% - ը), ապաքինվել է 18 հիվանդ: Վերջին մեկ օրում մահվան դեպք չի գրանցվել։
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, ապրիլի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 1 992 հիվանդ:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 3 023 341 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 422 799 դեպք (թեստը հանձնածների 13,9% - ը), ապաքինվածների թիվը հասել է 410 503-ի (97%), մահացել է 8 622 հիվանդ (2%):