Արմինֆո.Ապրիլի 17-ին Թբիլիսիի մետրոպոլիտենի «Հավլաբար» կայարանի հարևանությամբ անցկացվել է «Հայոց Մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» շարքի հերթական ցուցադրությունը։
Ինչպես հաղորդել է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, նկարների ցուցադրությունը կազմակերպվել էր «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության կողմից։ «Ցուցադրությանը ներկայացված էին նկարներ Համիդյան ջարդերի, 1909թ. Ադանայի կոտորածների, 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության և հայկական մշակութային ժառանգության ոչնչացման թեմաներով», - նշվում է հաղորդագրությունում։
Հարկ է նշել, որ Վրաստանը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։