Արմինֆո. Ցեղասպանության միջազգային ճանաչման աշխարհագրության ընդլայնումը պարտք է մարդկության հանդեպ։ Այդ մասին հայտարարել Է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը։
"Այս տարի Հունաստանում հիշում են Հայոց ցեղասպանության զոհերին։ Մեր մտքերը մեր հայրենիքում և ամբողջ աշխարհում ապրող հայերի հետ են։ Ցեղասպանության միջազգային ճանաչման աշխարհագրության ընդլայնումը պարտք է մարդկության հնդեպ", - Twitter-ում գրել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը՝ զետեղելով Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցի Լուսանկարը:
Հիշեցնենք, որ Հունաստանը դեռեւս 1996 թվականին ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը: