Արմինֆո. Ադրբեջանի միլլի մեջլիսում առաջարկել են Հայաստանի հետ կապերի հանձնաժողով ստեղծել։
Ըստ Բաքվի ԶԼՄ-ների, պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան Միլլի մեջլիսի այսօրվա նիստում հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է ուժեղացնի աշխատանքը Հայաստանի խորհրդարանի հետ։ "Խորհրդարանում այս ուղղությամբ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կա, մենք պետք է նոր նախաձեռնություն առաջ քաշենք ։ ԱՊՀ տարածքում մենք Հայաստանի հետ համատեղ հանդես ենք գալիս 5 հարթակով։ Պետք է նաև վերացնել այդ ոլորտում ՀԿ-ների նկատմամբ արգելքը։ ՀԿ-ները պետք է ակտիվացնեն նախագծերը Հայաստանի ՀԿ-ների հետ, հանրությանը ներկայացնեն առաջարկություններ։ Մենք պետք է սկսենք աշխատել հայ հասարակության հետ՝ առանց միջնորդների", - հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը ։
Նրա համոզմամբ, Ադրբեջանը պետք է օգտվի այն հանգամանքից, որ Հայաստանում "ընդունում են, որ առանց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման Հայաստանը չի կարող զարգանալ":