Արմինֆո. Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին հասնել համապարփակ խաղաղության, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
Անդրադառնալով ճշգրտող հարցին, թե՝ միտումնավոր փակելով դուռը ԵԱՀԿ համանախագահության շրջանակներում Ռուսաստանի միջնորդական ջանքերի համար, արդյոք Վաշինգտոնում չեն կարծում, որ այդ քայլը չի հեռացնի Ռուսաստանին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղարար ջանքերից, Փրայսը, մասնավորապես, ասել է. "Ես չեմ կարող խոսել այն դերի մասին, որ Ռուսաստանը կարող է խաղալ դրանում։ Կարող եմ ասել միայն, որ մենք պատրաստ ենք փոխգործակցել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, վերստին, երկկողմ հիմունքով կամ համախոհ գործընկերների, այդ թվում՝ ԵԱՀԿ մեխանիզմի միջոցով"։
Ճշգրտմանը՝ թե արդյոք հնարավոր է Ռուսաստանի հեռացումը ԵԱՀԿ-ից՝ Ուկրաինայի շուրջ իրադարձությունների ֆոնին, Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ կազմակերպությունը մոսկովյան մեխանիզմ է թողարկել ԵԱՀԿ հովանու ներքո: "Երեկ համապարփակ հաշվետվություն է հրապարակվել այն վայրագությունների, հնարավոր պատերազմական հանցագործությունների մասին, որոնք, ըստ Մոսկվայի մեխանիզմի, ռուսները՝ ռուսական ուժերը, իրագործել են Ուկրաինայում։ Բայց ես պետք է ձեզ ուղարկեմ ԵԱՀԿ՝ մանրամասների մասին խոսելու համար", - հավելել է Փրայսը։
Պաատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինի ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների կառավարման նորաստեղծ գրասենյակի դերը՝ գերատեսչությունների միջեւ ջանքերի համակարգում, թե խոսքը դաշնակիցների եւ գործընկերների միջեւ համակարգման մասին է, ինչպես, օրինակ, Ռուսաստանի Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի անմիջական հարեւանները, Փրայսը նշել է, որ դա կլինի դեսպան Ջիմ Օ'Բրայենի առանցքային պարտականությունը, որը Պետդեպարտամենտի այդ նոր գրասենյակի ղեկավարն է: "Նա աշխատելու է ողջ վարչակազմի միջգերատեսչական մարմինների հետ, սակայն նա կաշխատի նաեւ դաշնակիցների եւ գործընկերների հետ, երաշխավորելու համար, որ պատժամիջոցների նկատմամբ մեր մոտեցումը, պատժամիջոցների իրականացումը, պատժամիջոցների մշակումը ՝ կոնկրետ և պատժամիջոցային մարմինների, համակարգվում և արդյունավետ իրականացվում են դաշնակիցների և գործընկերների հետ ողջ աշխարհում", - եզրափակել է Փրայսը։