Արմինֆո.Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան:
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով վերջերս Հայաստանի խորհրդարանականների՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի մուտք գործելուն առնչվող խնդիրները: Ընդ որում, նա հավաստիացրել է, որ նշված այցը նախապես համաձայնեցված չի եղել ՌԽԶ հրամանատարության հետ։
"Կարծում ենք, որ ռուս խաղաղապահների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, իբր, հակասող գործողությունների մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։ Ակնկալում ենք, որ, հաշվի առնելով տեղի ունեցած միջադեպերը ինչպես ՌԽԶ պատասխանատվության գոտում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում, երկու կողմերն էլ ձեռնպահ կմնան այնպիսի քայլերից, որոնք կարող են լրացուցիչ սրել իրավիճակը տարածաշրջանում", - ամփոփել է Զախարովան: