Արմինֆո. Ուկրաինայի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարում չի իրականացվում 2014 թվականից։ Այդ մասին ապրիլի 14 - ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։
Նրա խոսքով՝ կեղծիք է տարածվել այն մասին, թե Ուկրաինան Ադրբեջանին զինամթերք եւ "Ջավելին" համակարգեր է մատակարարում՝ վառելիքի դիմաց։ "Մարդը ոչ մի պատկերացում չունի սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցերի մասին։ Ոչ մի զենք չի կարող որևէ մեկին փոխանցվել առանց այդ զենքի առաջնային սեփականատիրոջ թույտվության, եթե դու չես ուզում պատժամիջոցներ ստանալ, և այդ երկրի հետ համագործակցելու ես հետագայում։ Անընդհատ հարց է առաջանում սպիտակ ֆոսֆորով զինամթերքի կիրառման առնչությամբ։ Ուզում եմ ասել, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի կողմից այդ զինամթերքի կիրառման մասին մեղադրանքները փոխադարձ էին։ Որեւէ ապացույց ես չեմ տեսել", - վստահեցրել է Ավտոնոմովը, հավելելով, որ, բնականաբար, ոչ մի պետական մարմին դա չի մեկնաբանում։ Ընդ որում, հավելելով, որ ինքը ապացույցներ չի գտել, սակայն պատրաստ է քննարկել այդ հարցը, եթե ինչ-որ մեկն այդ հարցի վերաբերյալ տեղեկատվություն ունի:
Ընդ որում, նա նաեւ պատմել է մի շարք ֆեյքերի մասին, որոնք տարածվել են Ուկրաինայի շուրջ մարտական գործողությունների ընթացքում: Մասնավորապես, արաբ վարձկանների տեղափոխումը Հայաստանի տարածքով (պատերազմի հենց սկզբում), Հայաստանի կողմից Ռուսաստանին կործանիչների հանձնումը միանշանակ ֆեյք է, քանի որ ՌԴ-ին հիմա դրանք, միանշանակ, պետք չեն։ Ընդ որում, նա նշել է, որ ծիծաղել է այդ կործանիչները ՌԴ հասցնելու երթուղիների վրա։ Նրա խոսքով՝ ֆեյք է նաեւ մարտական գործողություններին հայ զինծառայողի մասնակցության մասին հաղորդումը։
"Ֆեյք չէ պատերազմի առաջին օրերին Կիևյան կամրջի վրա բանների տեղադրումը՝ ի պաշտպանություն Ռուսաստանի բանակի։ "Շոուն" Հաղթանակի զբոսայգում՝ ի պաշտպանություն ՌԴ-ի։ «Զեթ» տառի ձեւով դրոշի տեղադրումն Արցախում", - ասել է նա, հավաստիացնելով, որ հայ հասարակությունը ոչ մի կապ չունի այդ "շոուի" հետ։
Նշենք, որ Հայաստանի և Արցախի օմբուդսմենները նոյեմբերի 6-ին հրապարակել են համատեղ անգլերեն զեկույց, որում նշվում է, որ հոկտեմբերի 29-31-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը կիրառել է քիմիական տարրեր պարունակող զինատեսակներ։ "Պարզ չէ, թե արդյոք դա սպիտակ ֆոսֆոր էր, թե ոչ ։ Սակայն, հաշվի առնելով դրա ազդեցությունը Արցախի շրջակա միջավայրի և բնակչության վրա, կարելի է համարել, որ ամեն դեպքում հասցված վնասը աղետալի է եղել", - ասված է հաղորդագրության մեջ։ Ֆոսֆորը կարող է մարդուն տարբեր վնասվածքներ պատճառել՝ այրվածքներից մինչև մահացու թունավորում։ Արցախի և Հայաստանի օմբուդսմենների համատեղ զեկույցում հրապարակվել են Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենքի կիրառման հետևանքով լուրջ վնասվածքներ ստացած անձանց լուսանկարներ:
"Փաստերի ստուգման հարթակը", հավաքելով առկա փաստերն ու ապացույցները, փորձել է պարզել ՝ արդյոք Ադրբեջանն Արցախում օգտագործել է սպիտակ ֆոսֆոր: Ըստ աղբյուրի ՝ Արցախյան պատերազմում սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի օգտագործման ապացույցներն ուսումնասիրվում են։ Սակայն տեսագրությունների մանրամասն ուսումնասիրությունն ու համեմատությունն արդեն հաստատված աղբյուրների ու փաստերի հետ հաստատում են, որ Արցախի անտառներում սպիտակ ֆոսֆոր պարունակող զենք է կիրառվել:
Սպիտակ ֆոսֆորը զանգվածային բնաջնջման զենք է, որի օգտագործումն արգելված է Ժնևի կոնվենցիայով ։ Գոյություն ունեն ֆոսֆորային զինամթերքի մի քանի տեսակներ, որոնք կարող են օգտագործվել ձեռքի նռնակներում, ավիառումբներում, հրթիռներում եւ ռեակտիվ արկերում, ականանետային ականներում, հրետանային արկերում եւ այլն: