Arminfo.info


 Հինգշաբթի, 14 Ապրիլի 2022 17:12
Նաիրա Բադալյան

Պատերազմը Շուշիի համար էր. Փաշինյանը հավաստիացնում է, որ հարցը բանակցային սեղանին դրված է 1996 թվականից

Պատերազմը Շուշիի համար էր. Փաշինյանը հավաստիացնում է, որ հարցը բանակցային սեղանին դրված է 1996 թվականից

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթով է հանդես եկել ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանը: Վարչապետի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, ասել է.

 

«Իմ կարծիքով՝ տեղի ունեցած քննարկումը, որը կայացավ և կայանում է այս դահլիճում և այս դահլիճից դուրս, չափազանց կարևոր է: Ես մի քանի արձագանքների եմ ուզում անդրադառնալ երեկվա իմ ելույթից հետո: Դրանցից առաջինը պիտի անդրադառնամ Սերժ Սարգսյանի արձագանքին, որովհետև դա տվեց մի շատ ֆունդամենտալ և կարևոր հարցի պատասխան: Երեկ ես այս դահլիճում ներկայացրեցի 1998-2018 թվականներին տեղի ունեցող իրադարձությունների շղթան, և պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն այդ 3 կամ չգիտեմ քանիժամանոց քննարկումից անդրադարձել է ընդամենը մեկ դրվագի՝ ասելով, որ ինքը Ղարաբաղի հարցի փուլային կարգավորման շուրջ չի բանակցել երբեք և որ ինքը, նույնիսկ կարող եմ մեջբերել՝ «փուլայինի և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով»:

 

Այսինքն՝ ըստ էության, այստեղ, կարծում եմ, այդ թեմայով բանավեճն ավարտվում է, բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա՝ ինչո՞ւ է միայն այդ դրվագին արձագանքել Սերժ Սարգսյանը: Որովհետև հենց այս դրվագի պարզաբանմամբ ֆունդամենտալ մեկ հարց է լուծվում՝ 1998 թվականի իշխանափոխությունը ոչ թե Ղարաբաղի որևէ կարգավիճակի համար էր, ոչ թե Ղարաբաղը ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ իշխանությունը զավթելու համար էր: Սա է պատճառը, որ նա անդրադարձել է միայն այս դրվագին, որովհետև միայն այս դրվագի պարզաբանումը, առանց մանրամասների, ընդգծում է, որ 20 տարվա պատմությունն ունեցել է բոլորովին ուրիշ համատեքստ: Սա այսօր շատ կարևոր է արձանագրել: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ 2020 թվականի պատերազմից հետո Սերժ Սարգսյանը, վերադառնալով 2018 թիվ, ասում է՝ ես այն ժամանակ, 2 անգամ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո, ուզում էի մնալ վարչապետ Ղարաբաղի հարցի համար: Հասկանո՞ւմ եք, նրանց ամեն ինչի լեգիտիմությունը Ղարաբաղի հարցն է: Բայց նույն ինքը մոռանում է, որ այստեղից է հայտարարել, որ ինքը մնում էր Ղարաբաղի հարցը լուծելու համար. ինչպե՞ս էր լուծելու Ղարաբաղի հարցը, երբ 2018 թվականի ապրիլի 17-ին այս ամբիոնից ասել է, որ բանակցությունները կանգնած են, լավատեսություն չեն ներշնչում, և Ադրբեջանի ակնկալիքները բանակցային գործընթացից անիրատեսական են և անընդունելի մեզ համար: Գնալու էր և ընդունե՞ր Ադրբեջանի անիրատեսական պահանջները:

 

Հաջորդը՝ կրկին այս ամբիոնից ասել է, որ այլևս շատ երկար ժամանակ չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձելու ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը: Սա էլ այն հարցի պատասխանը, թե իրականում պատերազմի հեղինակը կամ, այսպես ասած, պատերազմական իրադրության հեղինակը ո՞վ է՝ մեր իշխանությո՞ւնն է պատերազմի հեղինակը, թե՞ մեր իշխանությունը չէ: Երբ ես ասում եմ, որ, այո, կարելի էր պատերազմը կանխել՝ դա ժանր է, կոչվում է գրոտեսկ, ես ասում եմ, որ պատերազմը կարելի էր կանխել Սերժ Սարգսյանի հիշատակած այդ անիրատեսական և անընդունելի պահանջները կատարելու արդյունքում: Ուշադիր նայեք իմ տեքստը՝ ինչի մասին է:

Բայց վերադառնամ փուլային-փաթեթայինի տրամաբանությանը: Երեկ պատգամավոր Մարիա Կարապետյանը ներկայացրեց, թե ինչ էր նշանակում փուլային տարբերակը դեռևս 1997 թվականին: Դեռևս 1997 թվականին նախատեսվում էր հարցը բաժանել մասերի՝ սկզբից Ղարաբաղի հարց, հետո խաղաղության պայմանագիր: 2018 թվականի փաթեթով էլ է այդպես, 2016 թվականի փաթեթով էլ է այդպես: Այդ փաթեթի մեջ շատ հստակ գրված է, որ այս նախնական սկզբունքները համաձայնեցնում են, հետո սկսվում են կառավարությունների միջև բանակցություններ և շատ կարևոր մի արձանագրում՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հիմա կասենք, ինչ լավ բան է՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այստեղ է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներ ասելով նկատի էր առնվելու՝ Լեռնային Ղարաբաղի հայեր և Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիներ: Եվ այդտեղ է, որ այդ կարգավորման առաջարկով Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները նստելու էին բանակցությունների սեղանի շուրջ, և որևէ կարգավորում չէր լինելու, մինչև այդ հարցը չլուծվեր, մինչև Շուշիի հարցը չլուծվեր, որը 1996 թվականից սեղանի շուրջ է եղել: Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին: Չէր հանձնելու՝ պատերազմ էր սկսվելու: Եվ ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասը հանձնելո՞ւ էր, բացի տարածքներից, էլ տարածքների մասին չեմ խոսում: Խոսում են, հեքիաթներ են պատմում՝ Լաչինի միջանցքն այսպես պետք է լիներ, Լաչինի միջանցքն այսպիսին պետք է լիներ. Լաչինի միջանցքի լայնության մասին բանակցային ոչ մի փաստաթղթում ոչինչ չկա: Դա հետո պիտի քննարկվեր: Եվ դեռ այս փուլայինին ևս մի փուլ է ավելացել՝ Անվտանգության խորհրդի նիստում պետք է որոշվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կամ Լեռնային Ղարաբաղի ընթացիկ կարգավիճակը: Եվ մեզ այսօր ասում են՝ իրենք Ղարաբաղը հանձնում են, կամ հանձնեցին, կամ ուզում են հանձնեն: Եթե մենք Ղարաբաղն ուզենայինք հանձնեինք, Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեինք, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք, որովհետև եթե նույնիսկ պետք է տեղի ունենար հանրաքվե, այդ հանրաքվեն պետք է տեղի ունենար կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում: Ես այս մանրամասների մասին խոսել եմ, հիմա չեմ ուզում ավելի մանրամասն խոսել: Ադրբեջանը շատ հստակ ասում էր՝ առնվազն առաջիկա 50 տարում հանրաքվե չի լինելու. թող ադրբեջանցիները վերադառնան Ղարաբաղ, 50 տարի կապրեն իրար հետ, կողք կողքի, ադրբեջանական բնակավայրերը կբնակեցվեն, կվերադարձվեն 50 տարի, 100 տարի, հետո 100 տարուց հետո կնայենք, որևէ այլ պայմանի մենք համաձայն չենք: Մեզ ասում են՝ Շուշին հանձնել ենք. ոչ, պատերազմը Շուշիի համար է եղել:

 

Ասում են՝ կանգնեցնեիք պատերազմը - մենք չէի՞նք մտածում պատերազմը կանգնեցնելու մասին, կամ՝ կանխեիք պատերազմը - մենք չէի՞նք մտածում կանխելու մասին: Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել, հնարավոր չէր ուղղակի։ Ես մի քանի անգամ սա ասել եմ, և մեր տղաները, ովքեր ընկել են - Փառք նրանց - նրանք կանգնել են այս իրավունքի համար: Նրանք կանգնել են Ղարաբաղը չհանձնելու հնարավորության համար, և այն, ինչ ես խոսում եմ՝ Ղարաբաղը չհանձնելու մասին է, հարգելի գործընկերներ: Ուշադիր եղեք, չհանձնելու մասին է, որովհետև եթե մենք այլ ճանապարհով գնանք, մենք Ղարաբաղը հանձնելու ենք: Փառուխի դեպքերը ձեզ օրինակ, կտոր-կտոր։ Հերիք է խաբենք իրար:

Երեկվանից շատ է քննարկվում, ասում են՝ ինչ ասեց, և ինչ է երեկվա ելույթը նշանակում: Ես էլ եմ մտածել երեկվա իմ ելույթի մասին, թե ինչ էր նշանակում այն և, կներեք, որ ինքս իմ ելույթը պիտի գնահատեմ, բայց, այո, հստակ գնահատական ունեմ երեկվա իմ ելույթի վերաբերյալ։ Այդ ելույթով մենք տարածություն բացեցինք Հայաստանի Հանրապետության համար և Արցախի համար, որովհետև նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանը և Արցախը զրկվել էին քաղաքական, դիվանագիտական տարածությունից։ Մենք ճանապարհ ենք բացում Հայաստանի համար և Արցախի համար: Մենք Հայաստանի և Արցախի համար ճանապարհ ենք բացում՝ պետականությունը պահպանելու։ Որովհետև էկզոտիկ մտքեր են հնչում, և հնչել են այդ մտքերը, որպես սպառնալիք է հնչեցվում, որ եթե այսպես չլինի, այնպես չլինի և այլն, Ղարաբաղի ժողովրդին կհանենք Ղարաբաղից կամ դուրս կգա Ղարաբաղի ժողովուրդը: Այնպիսի տպավորություն է՝ մարդիկ կան, որ երազում են, որ Ղարաբաղից ժողովուրդն օր առաջ դուրս գա: Ոչ, մենք ասում ենք՝ Ղարաբաղի ժողովուրդը չպետք է դուրս գա Ղարաբաղից, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պիտի ապրի, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է ունենա իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է լինի ղարաբաղցի, արցախցի և հայ: Սրա մասին է խոսքը, և մենք, այո՛, այդ տարածությունը բացել ենք: Մեր նահատակները դրա համար են ընկել, որ հեռանկար բացվի Ղարաբաղի և Հայաստանի համար, որովհետև այն՝ 1998 թվականից փաթեթափուլային փաթեթով հայությունն ընդհանրապես զրկվել էր տարածությունից։

 

Մենք ճանապարհ ենք բացում, որ մեր ժողովրդին, հազար ներողություն, մատաղացու գառան կարգավիճակից դուրս բերենք և, ի վերջո, լավ, եկեք հասկանանք՝ այդ պատերազմն ինչո՞ւ է եղել, և այդ պատերազմը 2016 թվականի ինչո՞ւ նախկինում չի եղել։ Մենք չենք որոշել, որ լինի պատերազմ, թե չլինի, մենք չենք որոշել ոչ մի բան: Ես այսօր ամբիոնում կանգնած ասում եմ, որ՝ ոչ, Հայաստանն ինքնիշխան պետություն է, և մենք պետք է բան որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ: Որովհետև մենք երկիր ենք, մենք ախոռ չենք: Մենք երկիր ենք, մենք քաղաքացի ենք, մենք մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն, թե ինչպես և ինչքան մեզ մորթեն և ինչպես և ինչքան մեզ ներեն: Մենք պետություն ենք, մենք ազգ ենք, մենք ինքնիշխան ենք, այո՛, մենք հպարտ ենք, այո՛, մենք արնածոր ենք, բայց մենք ունենք ինքնասիրություն, և մենք թույլ չենք տա որոշելու մեր իրավունքը խլել մեզանից՝ մանիպուլացնելով մեզ, հայրենասիրության մոդելներ հրամցնելով, որ այ, դուք պետք է հայրենասեր լինեք այնպես, ինչպես մեզ է ձեռք տալիս: Մենք հայրենասեր պետք է լինենք այնպես, ինչպես այս երեխաներին է ձեռք տալիս։ Ես չգիտեմ՝ ինչ են պատմում իրենց, ես նույնիսկ վստահ չեմ՝ իրենց ուսուցիչներն ինչ են պատմում իրենց, բայց ես այսօր իրենց ասում եմ՝ թույլ չեմ տալու, որ մեր սերունդներին պահեն մատաղացու գառան կարգավիճակով։ Մենք այդքան ասում ենք՝ մեզ կոտորեցին, ցեղասպանության ենթարկեցին, լավ, չենք հասկանալո՞ւ, ի վերջո, դրա խորքային պատճառները, չենք հասկանալո՞ւ դրանց խորքային պատճառները։

 

Ինչքա՞ն կարելի է զոհվածների էմոցիաների վրա խաղալ։ Ես զոհվածների գերեզմանների առաջ ծնկի եմ գալիս, ծնկի եմ եկել, և ես գիտեմ ու ասացի՝ մեր նահատակներն ինչի համար են ընկել: Ընկել են, որ մեզ պարտադրեն, որ մենք թույլ չտանք, որ մեզ պահեն դարերով մատաղացու գառան կարգավիճակում։ Մենք պետություն ենք, երկիր ենք, մենք քաղաքացի ենք, մենք հպարտ ժողովուրդ ենք, մենք հազարամյա պատմություն ունենք, բայց այդ մեր պատմությունը պետք է ինքներս գրենք և սովորենք, ոչ թե ուրիշներին թույլ տանք, որ իրենք գրեն մեր պատմությունը և մատուցեն այդ պատմությունը մեզ։

 

Շատ ճիշտ գնահատական հնչեց՝ իսկ Ադրբեջանն ուզո՞ւմ է խաղաղություն կամ Ադրբեջանի համար որքանո՞վ է ընդունելի այն, ինչ մենք ասում ենք: Շատ ճիշտ մտահոգություններ են, բայց խոսքն ուրիշ բանի մասին է. երբ ես ասում եմ, որ մենք մեր առաջ տարածություն ենք բացել, ի՞նչ նկատի ունեմ՝ նկատի ունեմ, լավ, ի վերջո, մենք պետք է օրակարգ բերենք հարցեր, մենք պետք է բովանդակությամբ լցնենք տարածաշրջանային օրակարգը։ Դա էլ նույն գործընթացի մաս է: Հերիք է մեզ անընդհատ օրակարգեր պարտադրեն և մատուցեն, հասկանո՞ւմ եք՝ մենք օրակարգ չենք պարտադրել։ Ինչո՞ւ և որքա՞ն ենք մենք պահել հողեր՝ պահել ենք այնքան և որովհետև, քանի դեռ շատերին դա ձեռնտու է եղել: Եկեք սա հասկանանք, լավ, ինչքան կարելի է: Կրկին Ավագ Ուրբաթ և Աստվածաշունչն ասում է՝ պիտի նայես, պիտի նայես և պիտի չտեսնես, պիտի լսես, պիտի լսես և պիտի չիմանաս: Բավական է, այսքան նայել ենք՝ եկեք տեսնենք, այսքան լսել ենք՝ եկեք իմանանք։

 

Որովհետև հիմա մենք չենք խոսում ուղղակի ընթացիկ բաների մասին, մենք խոսում ենք Հայաստանի և Արցախի լինել չլինելու մասին։ Հայաստանը և Արցախը - իմիջիայլոց, սա շատ կարևոր է - ընդամենը հողակտորներ չեն, որովհետև Հայաստանի բոլոր երբեմնի հողակտորներն էլ այսօր կան երկրագնդի վրա և գոյություն ունեն: Հայաստանը՝ մարդիկ են, կարգավիճակ է, պետություն է, միջազգային իրավահարաբերության սուբյեկտ է: Սա ենք մենք ուզում: Եվ, այո՛, մեր շուրջ ահավոր մեծ ագրեսիվություն կա, և այդ ագրեսիվությունը միայն այնտեղ չէ, որտեղ մենք տեսնում ենք, այդ ագրեսիվությունը բազմաթիվ այլ տեղերում կա: Ի՞նչ է պետք անել այս ագրեսիվության նկատմամբ՝ պետք է կառավարել այդ ագրեսիվությունը: Պետք է կառավարել այդ ագրեսիվությունը, ուրիշ տարբերակ չկա:

Եվ ես շատ ուրախ եմ, որ այս քննարկումն ունեցանք: Շատ կարևոր հարց բարձրացվեց. ասում են՝ ժամկետայիններին հետ բերեք, պայմանագրայիններին տարեք: Իսկ կներեք՝ եթե պատերազմ սկսվեց, այդ ժամկետայինները, բոլորը պետք է գնան առաջնագիծ: Մենք չենք ուզում ժամկետայիններին տանել, պայմանագրայիններին բերել, հետո պայմանագրայիններին տանել, մենք ուզում ենք բոլորին հետ բերել, որովհետև մենք ուզում ենք ունենալ սահման և սահմանապահներ: Հարգելի ժողովուրդ, այսօր ասում են՝ մենք խաղաղություն ապահովեցինք. քանի դեռ սահմանին զինվոր է կանգնած, դա խաղաղություն չէ: Խաղաղությունն այն է, երբ սահմանին կանգնած է սահմանապահ, և հարցերը կարգավորվում են սահմանային նշանների և ոչ թե դիրքերի, ֆորտիֆիկացիայի, բարձունքների, դիպուկահարներից զգույշ լինելու միջոցով: Մոտ 1000 զոհ ենք ունեցել մենք խաղաղության ասվող ժամանակաշրջանում, մի մասը՝ ոչ մարտական պայմաններում: Դա խաղաղություն չէ:

 

Սա է ընդհանուր այն ասելիքը, և ես ուզում եմ ասել, որ շնորհակալ եմ քննարկման համար, որովհետև այն շատ կարևոր էր: Մեծ հաշվով պիտի նաև ասենք, որ այս բովանդակությունը, որ ես ներկայացրի, ծնվել է, խմորվել է մեր բազմաթիվ քննարկումների, բանավեճերի, զրույցների արդյունքում: Այս ելույթի մասին շատ խոսվեց, և հիմա նաև անտեղի, շատ շահարկվում են զոհվածների, մեր նահատակների անունները: Ես պարզապես ուզում եմ, որ ելույթը, այս հարցի քննարկումն ավարտենք նրանով, որ մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգենք մեր նահատակներին և մեր խոնարհումը նրանց առաջ, որովհետև այն օրակարգը, որ մենք առաջարկում ենք, նրանց հիշատակը հարգելու և նրանց զոհողություններին պատշաճ հարգանք ցուցաբերելու ամենակարևոր ձևն է: Շնորհակալ եմ»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի ԱԳՆ․ ԵՄ-ը հայկական կողմին կոչ է արել շարունակել երկրի բանտերում պայմանների բարելավումըՀայաստանի ԱԳՆ․ ԵՄ-ը հայկական կողմին կոչ է արել շարունակել երկրի բանտերում պայմանների բարելավումը
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի խոսնակի՝ զրպարտության համար«Մայր Հայաստան» կուսակցության նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի խոսնակի՝ զրպարտության համար
Փաստաբանը Ռուսաստանի, ԵՄ և ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների ուշադրությունը հրավիրել է Հայաստանի իշխանությունների կողմից կալանքը որպես հասարակական-քաղաքական գործընթացները ճնշելու գործիք կիրառելու հանգամանքի վրաՓաստաբանը Ռուսաստանի, ԵՄ և ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների ուշադրությունը հրավիրել է Հայաստանի իշխանությունների կողմից կալանքը որպես հասարակական-քաղաքական գործընթացները ճնշելու գործիք կիրառելու հանգամանքի վրա
Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Հայաստանի շինհրապարակներում փոշեճնշիչ միջոցառումների իրականացումն այսուհետ պարտադիր էՀայաստանի շինհրապարակներում փոշեճնշիչ միջոցառումների իրականացումն այսուհետ պարտադիր է
Կիբեռհանցագործություններից տուժած մի խումբ քաղաքացիներ պահանջել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրաժարականը. ակցիաԿիբեռհանցագործություններից տուժած մի խումբ քաղաքացիներ պահանջել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրաժարականը. ակցիա
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
8-րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքը8-րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքը
Ռուբինյանը հաղորդել է, որ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո վայր կդնի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի լիազորություններըՌուբինյանը հաղորդել է, որ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո վայր կդնի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի լիազորությունները
Գագիկ Ծառուկյան․ Ընտրություններից հետո պառակտումը Հայաստանում միայն խորացավ, իսկ ներքին համերաշխության երկիրն այդպես էլ չհասավԳագիկ Ծառուկյան․ Ընտրություններից հետո պառակտումը Հայաստանում միայն խորացավ, իսկ ներքին համերաշխության երկիրն այդպես էլ չհասավ
Գագիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբանական թիմն ահազանգում է իր պաշտպանյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների մասինԳագիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբանական թիմն ահազանգում է իր պաշտպանյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների մասին
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսերՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
ԻԻՀ նախագահ․ Թեհրանը բարձր է գնահատում Իրանի նկատմամբ Երևանի դիրքորոշումըԻԻՀ նախագահ․ Թեհրանը բարձր է գնահատում Իրանի նկատմամբ Երևանի դիրքորոշումը
Ռուսաստանի դեսպանը Երևանում հանդիպել է երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստների և ուսանողների հետՌուսաստանի դեսպանը Երևանում հանդիպել է երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստների և ուսանողների հետ
Հայաստանը մտադիր է վավերացնել Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի կանոնադրության թարմացված տարբերակըՀայաստանը մտադիր է վավերացնել Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի կանոնադրության թարմացված տարբերակը
Հայաստանը կմիանա ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ջրի տակ գտնվող մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայինՀայաստանը կմիանա ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ջրի տակ գտնվող մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիային
Հայ թուրքագետը բացատրեց, թե ինչպես է Ադրբեջանը վերաշարադրում Երևանի պատմությունըՀայ թուրքագետը բացատրեց, թե ինչպես է Ադրբեջանը վերաշարադրում Երևանի պատմությունը
Հայաստանը կխստացնի արգելված իրեր քրեակատարողական հիմնարկներ բերելու համար նախատեսված պատիժներըՀայաստանը կխստացնի արգելված իրեր քրեակատարողական հիմնարկներ բերելու համար նախատեսված պատիժները
Գալուզին. Ռուսաստանը վճռորոշ ներդրում ունի Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանման գործումԳալուզին. Ռուսաստանը վճռորոշ ներդրում ունի Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում
Մայր Հայաստան կուսակցության անդամ Բոզոյանի բնակարանում անցկացվել է խուզարկությունՄայր Հայաստան կուսակցության անդամ Բոզոյանի բնակարանում անցկացվել է խուզարկություն
Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորված է երկու ամսովԳնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորված է երկու ամսով
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսովՀանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով
Երևանի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ ևս երկու ամիսԵրևանի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ ևս երկու ամիս
Հայաստանի վարչապետը մեկնել է Իրան, նա կմասնակցի Ալի Խամենեի հրաժեշտի արարողությանըՀայաստանի վարչապետը մեկնել է Իրան, նա կմասնակցի Ալի Խամենեի հրաժեշտի արարողությանը
Արուսյակ Մանավազյանը կդառնա 9-րդ գումարման ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարի թեկնածուԱրուսյակ Մանավազյանը կդառնա 9-րդ գումարման ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարի թեկնածու
Հայաստանում կխստացվեն ընտրակաշառքի համար պատասխանատվության միջոցները. օրենքի նախագիծՀայաստանում կխստացվեն ընտրակաշառքի համար պատասխանատվության միջոցները. օրենքի նախագիծ
Անկախ ընդդիմության դիրքորոշումներից Հայաստանի հաջորդ գումարման խորհրդարանը կշարունակի աշխատանքը բնականոն հունովԱնկախ ընդդիմության դիրքորոշումներից Հայաստանի հաջորդ գումարման խորհրդարանը կշարունակի աշխատանքը բնականոն հունով
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը Ֆինանսների նախկին նախարարի որդու և եղբորորդու նկատմամբ. երկուսն էլ հեռակա կալանավորվել ենՀայաստանի հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը Ֆինանսների նախկին նախարարի որդու և եղբորորդու նկատմամբ. երկուսն էլ հեռակա կալանավորվել են
Փաշինյանը հայտարարել է, որ չի բացառում, որ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» կարող է բախվել սովի սպառնալիքինՓաշինյանը հայտարարել է, որ չի բացառում, որ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» կարող է բախվել սովի սպառնալիքին
Եռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBank
Վարչապետ. հայկական կողմը մտադիր չէ միակողմանիորեն վերանայել հայկական երկաթուղիների կոնցեսիոն պայմանավորվածություններըՎարչապետ. հայկական կողմը մտադիր չէ միակողմանիորեն վերանայել հայկական երկաթուղիների կոնցեսիոն պայմանավորվածությունները
Աշոտ Դանիելյանը հրաժարական է ներկայացրել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնիցԱշոտ Դանիելյանը հրաժարական է ներկայացրել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից
Փաշինյանը հաստատել է իր այցը Իրան՝ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համարՓաշինյանը հաստատել է իր այցը Իրան՝ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBankՍուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Հայաստանի նախագահը առաքելությունն ավարտող Դանիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանի նախագահը առաքելությունն ավարտող Դանիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանի կառավարությունը հաստատել է Արմեն Մուրադյանի թեկնածությունը Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնումՀայաստանի կառավարությունը հաստատել է Արմեն Մուրադյանի թեկնածությունը Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում
Հայաստանի իշխանությունները ցանկանում են ապահովել 3-ից 5 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոս ընդգրկվածություն նախադպրոցական կրթության համակարգումՀայաստանի իշխանությունները ցանկանում են ապահովել 3-ից 5 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոս ընդգրկվածություն նախադպրոցական կրթության համակարգում
Հայաստանում վարորդական իրավունքից զրկված անձինք կկարողանան վերականգնել վարորդական վկայականը առանց կրկնակի քննություն հանձնելուՀայաստանում վարորդական իրավունքից զրկված անձինք կկարողանան վերականգնել վարորդական վկայականը առանց կրկնակի քննություն հանձնելու
ՀՀ քննչական կոմիտեում պատմել են երկու սպաների, այդ թվում ՝ գնդապետ Մալոյանի ձերբակալության պատճառների մասինՀՀ քննչական կոմիտեում պատմել են երկու սպաների, այդ թվում ՝ գնդապետ Մալոյանի ձերբակալության պատճառների մասին
GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերըGTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը
Ազատություն հայ քաղբանտարկյալներին. ՀՀ կառավարության շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի Երևան այցի ֆոնինԱզատություն հայ քաղբանտարկյալներին. ՀՀ կառավարության շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի Երևան այցի ֆոնին
Հայաստանի նախագահը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցերՀայաստանի նախագահը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր
Նարեկ Կարապետյան. Գնդապետ Մալոյանին ձերբակալել են Ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համարՆարեկ Կարապետյան. Գնդապետ Մալոյանին ձերբակալել են Ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար
Հայաստանի իշխանությունները ցանկանում են կարգավորել ապօրինի շինություններին առնչվող հարցերըՀայաստանի իշխանությունները ցանկանում են կարգավորել ապօրինի շինություններին առնչվող հարցերը
Հայաստանում ընտրությունների անցկացման ժամանակ հաշվի կառնվի կեցության ցենզըՀայաստանում ընտրությունների անցկացման ժամանակ հաշվի կառնվի կեցության ցենզը
Հայաստանի ՆԳՆ աշխատակիցները համակարգչային հափշտակություններով զբաղվող հանցավոր խումբ են չեզոքացրելՀայաստանի ՆԳՆ աշխատակիցները համակարգչային հափշտակություններով զբաղվող հանցավոր խումբ են չեզոքացրել
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ մտադիր չէ վերցնել պատգամավորական մանդատըԱլեն Սիմոնյանը հայտարարել է, որ մտադիր չէ վերցնել պատգամավորական մանդատը
Երևանը հյուրընկալել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարըԵրևանը հյուրընկալել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը
Ուրսուլա ֆոն դեր Լյայեն. Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ը վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն է վարումՈւրսուլա ֆոն դեր Լյայեն. Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ը վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն է վարում
Փաշինյան․ Երևանը մտադիր չէ ճգնաժամային իրավիճակներ ստեղծել Մոսկվայի հետ հարաբերություններում Փաշինյան․ Երևանը մտադիր չէ ճգնաժամային իրավիճակներ ստեղծել Մոսկվայի հետ հարաբերություններում 
Հայաստանի առաջին օմբուդսմեն․ Երկրում կեցության ընտրական ցենզի ներդրումը հետընթաց կլինի իրավական պետության ժողովրդավարական նորմերից եւ սկզբունքներիցՀայաստանի առաջին օմբուդսմեն․ Երկրում կեցության ընտրական ցենզի ներդրումը հետընթաց կլինի իրավական պետության ժողովրդավարական նորմերից եւ սկզբունքներից
Ֆոն դեր Լյայեն․ ԵՄ-ը պատրաստ է մինչև 2 մլրդ եվրո տրամադրել տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և հաղորդակցային ենթակառուցվածքների զարգացման համար Ֆոն դեր Լյայեն․ ԵՄ-ը պատրաստ է մինչև 2 մլրդ եվրո տրամադրել տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և հաղորդակցային ենթակառուցվածքների զարգացման համար 
Փաստաբան Կոչուբաևը մեղավոր է ճանաչվել դատական և քննչական իշխանության ներկայացուցիչների Փաստաբան Կոչուբաևը մեղավոր է ճանաչվել դատական և քննչական իշխանության ներկայացուցիչների "պատիվն արատավորող" հրապարակում տարածելու վերաբերյալ գործով
"Միասնության թևեր". Ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի վճռի կայացումից հետո Հայաստանը թևակոխելու է աննախադեպ լարված ներքաղաքական փուլ
Փաշինյան. Հայաստանը հույս է հայտնում, որ առևտրի դիվերսիֆիկացմանն ու հայկական արտադրանքի արտահանմանն աջակցության ԵՄ քաղաքականությունը հետեւողականորեն կշարունակվիՓաշինյան. Հայաստանը հույս է հայտնում, որ առևտրի դիվերսիֆիկացմանն ու հայկական արտադրանքի արտահանմանն աջակցության ԵՄ քաղաքականությունը հետեւողականորեն կշարունակվի
Հայաստանում դատական նիստերը հեռավար ձևաչափով անցկացնելու հնարավորություն կստեղծվիՀայաստանում դատական նիստերը հեռավար ձևաչափով անցկացնելու հնարավորություն կստեղծվի
Վերահաս շոգի պայմաններում Վերահաս շոգի պայմաններում "Վեոլիա Ջուր"-ը հուլիսի 1-ից անցել է երեւանցիների ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմի
Պապիկյանն Արմեն Գյոզալյանին նշանակել է ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետի տեղակալՊապիկյանն Արմեն Գյոզալյանին նշանակել է ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետի տեղակալ
Ուրսուլա ֆոն դեր Լյայենն աշխատանքային այցով ժամանել է ԵրևանՈւրսուլա ֆոն դեր Լյայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով