Արմինֆո. Արցախի կարգավիճակի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներն անընդունելի են։
Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Մարտակերտի ղեկավարության, համայնքների ղեկավարների, բնակչության ակտիվ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: "Մենք հասկանում ենք, որ պետք է ապրենք հարևանությամբ, բայց ենթակայություն հնարավոր չէ, դա, ուղղակի, անթույլատրելի է։ Մենք պետք է առաջնորդվենք ստատուս քվոյի պահպանման տարբերակով, ինչպես ասում են ռուսները։ Ռուսական խաղաղապահ ուժերն այստեղ կմնան անժամկետ, քանի որ այստեղ են ժամանել որպես Արցախում բնակվող հայ բնակչության անվտանգության երաշխավոր։ Շարունակել այստեղ ապրել՝ ունենալով դե ֆակտո անկախություն, ձգտելով հետագա դե յուրե փոփոխությունների, դա կարող է լինել անկախություն, դա կարող է լինել Հայաստանի հետ միավորում, ինչը քիչ հավանական եմ համարում, բայց դա կարող է լինել նաև Ռուսաստանի հետ ինչ-որ հարաբերություններ, ուղղակի ուղղահայաց շրջանակներում", - եզրափակել է Արցախի նախագահը։
Նշենք, որ նախօրեին ելույթ ունենալով խորհրդարանում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. "Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է. մի փոքր իջեցրեք ձեր նշաձողը Լեռնային Ղարաբաղի հարցում, եւ դուք մեծ միջազգային համախմբում կունենաք Հայաստանի եւ Արցախի շուրջ: Հակառակ դեպքում՝ խնդրում ենք մեզ վրա հույս չդնել, եւ ոչ այն պատճառով, որ մենք չենք ցանկանում օգնել ձեզ, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող օգնել ձեզ"։
Փաշայանի այս հայտարարությունից հետո Արցախում հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ։ Նաեւ տեղի է ունեցել նախագահի հանդիպումը հասարակական կազմակերպությունների հետ, որոնք պահանջել են հանդիպում՝ Փաշինյանի հայտարարությունների ֆոնին: