Արմինֆո. Անցած օրը Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 540 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 20 մարդու մոտ (թեստ հանձնածների թվի 0,7% - ը), ապաքինվել է 22 հիվանդ: Վերջին մեկ օրում մահվան դեպքեր չեն գրանցվել։
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ապրիլի 13-ի ժամը 11.00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 2 023 հիվանդ:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 3 005 711 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 422 711 դեպք (թեստը հանձնողների թվի 14%-ը), ապաքինվածների թիվը հասել է 410 387-ի (97%), մահացել է 8 621 հիվանդ (2%):