Արմինֆո.Ապրիլի 14-ին տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական կոմիտեի հերթական նիստը՝ նվիրված ռազմական համագործակցության զարգացման հարցերին:
Ինչպես հաղորդում Է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը, տեսակոնֆերանսի ռեժիմով նիստը կընթանա ռազմական կոմիտեի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի ղեկավարությամբ: Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թահիր Խայրուլոևը:
Նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, ճգնաժամային արձագանքման կատարելագործմանն ու ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի ավիացիայի միջազգային թռիչքների կազմակերպմանն առնչվող հարցեր, ինչպես նաև 2022 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների ու կազմավորումների համատեղ պատրաստության միջոցառումները: