Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով արցախյան հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ի հետ համագործակցելուց ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հրաժարվելը Հայաստանին և Ադրբեջանին ընտրության անհրաժեշտության առջեւ է դնում։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Արցախի ԱԳՆ նախկին ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանը:
Ապրիլի 8-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ չգիտի, թե ինչպիսին է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության հետագա ճակատագիրը՝ որպես պատճառ նշելով ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դիրքորոշումը: "Մեր ֆրանսիացի և ամերիկացի, այսպես կոչված, այդ խմբի գործընկերները, ռուսատյացությամբ տարված, ձգտելով չեղարկել ՌԴ-ին վերաբերող ամեն ինչ, հայտարարել են, որ չեն շփվի մեզ հետ այդ ձևաչափով։ Դա նրանց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղի եւ, ընդհանրապես, Անդրկովկասի կարգավորման շահերը, ապա դա նրանց ընտրությունն է", - նշել է նա։
"Հասկանալի է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկու երկրների նման դեմարշը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում ստեղծում է սկզբունքորեն նոր իրավիճակ, իսկ, հաշվի առնելով Երևանի և Բաքվի միջև բանակցությունների համար նոր հարթակի ընտրության անհրաժեշտությունը, իրավիճակը բավական բարդ է։ Ամեն դեպքում, տեղի ունեցածը՝ այդ ձևաչափով Մոսկվայի հետ համագործակցությունից Վաշինգտոնի և Փարիզի հրաժարվելը, մեզ բոլորիս համար անակնկալ չէր", - ընդգծել է նա։
Իսկ Փաշինյան-Ալիև բրյուսելյան բանակցություններից հետո դիվանագետը փաստում է, որ Արևմուտքը որոշում է կայացրել ինքնուրույն զբաղվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների կարգավորմամբ ։ Ընդ որում, այդ որպես քաղաքականության այդ ուղղության ֆլագման հանդես է գալիս ԵՄ-ը։ Սակայն, նույնիսկ, եթե ԵՄ-ն իսկապես ի վիճակի լինի աջակցել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, Մելիքյանը չի պատկերացնում, թե ինչպես են եվրոպացիները կարողանալու շրջանցել ռուսական ռազմական, եւ ոչ միայն, ներկայությունը ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում եւ Ադրբեջանում։
Այս լույսի ներքո դիվանագետը նաեւ առանձնացրել է ՆԱՏՕ-ից եւ ԱՄՆ-ից առանձին սեփական արտաքին քաղաքական եւ ռազմական օրակարգի բացակայությունը ԵՄ-ում: Վերջինս, ըստ նրա, կասկածներ է առաջացնում հայ-ադրբեջանական հաշտեցմանն աջակցելու Բրյուսելի ունակության վերաբերյալ՝ այն պայմաններում, երբ Արցախում "գետնի վրա" ռուս խաղաղապահներ են կանգնած։ Իսկ Մոսկվայի ռազմաքաղաքական և տնտեսական ազդեցությունը Երևանի և Բաքվի վրա դեռ բավական մեծ է։
"Այս լույսի ներքո, թվում է, որ Բրյուսելը միայն Երևանի և Բաքվի միջև խնդիրների կարգավորման հարթակի ստեղծման հայտ է ներկայացրել։ Դատելով ըստ ամենայնի՝ արցախյան խնդիրը, դրա քաղաքական կարգավորումը ԵՄ չի դիտարկում այդ հայտի, համապատասխանաբար, բանակցությունների մաս։ Արցախի մասով ԵՄ-ն գերադասում է սահմանափակվել արցախցիների հումանիտար խնդիրների բավական անորոշ հիշատակմամբ։ Համապատասխանաբար, մենք եւս պետք է հստակ տարանջատենք Արցախը Բրյուսելի միջնորդությամբ կարգավորումից, ըստ էության, Երևանի և Բաքվի միջև խնդիրներից։ Եվ այն, թե ինչպես այս բոլոր նորամուծությունները կանդրադառնան, ըստ էության, Արցախի հիմնախնդրի կարգավորման վրա, նրա կարգավիճակի վրա, այսօր կանխատեսելը վաղաժամ է", - ամփոփել է դիվանագետը։