


Արդեն ժամանակն է, որպեսզի մեր ղեկավարները կողմնորոշվեն - Հայաստանի քաղաքացիներ են նրանք, թե՞ պարզապես տուրիստներ: ԱրմԻնֆո գործակալությանը նման կարծիք է հայտնել դերասան և սցենարիստ Հայկ Մարությանը (Կարգին Հայկո), մեկնաբանելով Գյումրիում ստեղծված իրավիճակը:
«Ի տարբերություն
իշխանությունների, Գյումրիի մեր հայրենակիցները ոչ միայն ցուցաբերեցին
համերաշխություն, այլ նաև այն, թե ինչպես են Հայաստանի քաղաքացին պաշտպանի իր
երկրի պատիվը: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ հայ մարդն այլ ազգի նկատմամբ
երբեք չի կարող ցուցաբերել ազգայնամոլություն, քսենոֆոբիա կամ ատելություն: Իսկ
նման պիտակներ փորձեցին մեզ տալ արտասահմանյան մի շարք լրատվամիջոցներ»,-նշել է
նա:
Մարությանն
ընդգծել է իր հպարտոյթունը գյումեցիների նկատմամբ, նշելով, որ ինքն էլ ողջ հայ
ժողովրդի հետ լռությամբ շարունակում է սպասել Պերմյակովին Հայաստանի
արդարադատությանը հաձնելուն: Միաժամանակ նա նշել է, որ այդ լռությունը, որը ոչ մի
ընդանուր բան չունի հնազանդության հետ, կարող է ցանկացած պահի վերածվել ճիչի, եթե
հանկարծ հանցագործը չպատժվի` ըստ Հայաստանի օրենսդրության:
Հունվարի 12-ին Գյումրիում
սպանվեցին Ավետիսյանի ընտանիքի 6 անդամները: Չնայած պահից արդեն անցել է 8 օր,
բայց հետաքնությունը, պարզ չէ ռուսական, թե՞ հայկական, մինչ օրս խելամիտ պատասխան
չի տվել այն պատճառներին, որոնք Վալերի Պերմյակովին մղել են նման սարսափելի
ոճրագործության: Ներկայոմս Պերմյակովը գտնվում է 102-րդ ռազմական բազայի
տարածքում, իսկ գյումրեցիները պահանջում են, որպեսզի նա հանձնվի հայկական կողմին:
Հունվարի 19-ին ստացված վնասվածքներից հիվանդանոցում վախճանվեց նաև Ավետիսյանի
ընտանիքի վերջին անդամը, 6-ամսական Սերյոժան:



