Արմինֆո.պրիլի 9-ի ժամը 11: 00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 422 662-ի, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Վերջին 24 ժամվա ընթացքում կատարվել է 2853 թեստ (անցկացված թեստերի ընդհանուր քանակը՝ 2 996 057), հաստատվել է կորոնավիրուսով վարակման 19 նոր դեպք՝ նախորդ օրվա 14-ի դիմաց: Կորոնավիրուսի բարդություններից մահացությունների թիվը հասել է 8 620-ի ։ Նախօրեին մահացել է մեկ մարդ (մի քանի օր մահվան ելքեր չէին եղել)։
Ընդհանուր առմամբ՝ 410 310 հիվանդ ապաքինվել է (15-ը՝ նախօրեին), բուժումը շարունակում է 2 052 հիվանդ։