Արմինֆո.Ընթացիկ աշխարհաքաղաքական իրողություններում Արցախի խնդրի լուծումը, թվում է, միջազգային իրավունքի remedial secession՝ անջատում հանուն փրկության սկզբունքի կիրառումն ու իրագործումն է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Հանրապետություն" կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
"Կարծում եմ, որ Արցախի հարցում նախաձեռնությունը սեփական ձեռքը վերցնելու ժամանակն է եկել ։ Հայաստանի ղեկավարությունն իր բոլոր գործողություններով և վարքագծով հստակ ցույց տվեց միջազգային հանրությանը ռազմական ուժի միջոցով որևէ տարածք զավթելու սեփական ցանկության բացակայությունը։ Դա ուղղակի ուղերձ էր միջազգային հանրությանը, որը, իմ տեղեկություններով, պատշաճ կերպով գնահատվել է", - նշել է նա։
Այդ ուղղությամբ Երևանի երկրորդ քայլը, ըստ քաղաքական գործչի, Հայաստանի կողմից Կոսովոյի անկախության ճանաչման անհրաժեշտությունն է։ Նրա գնահատմամբ՝ ոչինչ այսօր չի խանգարում Հայաստանին գնալ այդ քայլին, այդ ճանապարհին, պարզապես, խոչընդոտներ չկան։ Այս լույսի ներքո Սարգսյանը հիշեցրել է, որ Կոսովոն միջազգային հանրության կողմից ճանաչվել է հենց "անջատում հանուն փրկության" սկզբունքի շրջանակներում։ Հակառակ դեպքում, Կոսովոյի ալբանացիները, պարզապես, բռնի տեղահանված կլինեին։ Եվ այսօր, ճանաչելով Կոսովոյի անկախությունը, Հայաստանը, նրա կարծիքով, հստակ ցույց կտա Կոսովոյի բնակիչների եւ Արցախի բնակիչների, ինչպես նաեւ նրանց խնդիրների միջեւ հստակ զուգահեռների առկայությունը։
Ալիեւյան ռեժիմի վերջին բոլոր գործողությունները արցախցիների նկատմամբ Փառուխում, Քարագլուխում, գազատարի պայթեցումը եւ այլն, Սարգսյանը բնութագրում է որպես էթնիկ զտման դրսեւորումներ: Արցախցիներին սեփական տներից հարկադրված հեռանալուն հասնելու հստակ մտադրությամբ։ Այս լույսի ներքո նա զուգահեռներ է անցկացրել երբեմնի հայկական Նախիջևանի հետ, որի բնակչությունը տասնամյակներ շարունակ ենթարկվել է նմանատիպ ճնշումների։ Արդյունքում՝ Նախիջևանը դարձել է Ադրբեջանի մի մասը՝ այն բանից հետո, երբ այնտեղ ոչ մի հայ չմնաց։
Արցախյան հիմնախնդրի լուծման և արցախցիների անվտանգության ապահովման հարցում, ըստ քաղաքական գործչի, պետք չէ ապավինել նաև ռուս խաղաղապահներին։ Նրա կանխատեսմամբ՝ ռուս զինվորականներն Արցախում կմնան ոչ հավերժ և, վաղ թե ուշ, կհեռանան՝ չնայած Հայաստանի և Արցախի ռուսամետ կուսակցությունների բոլոր կոչերին ու աղերսներին։ Որից հետո Արցախին այլ բան չի մնա, քան կիսել Նախիջևանի ճակատագիրը։
"Հենց այդ պատճառով պետք է գործել այստեղ և հիմա։ Միջազգային իրավունքի շրջտանակում։ Եվ ես բացարձակապես չեմ կարծում, որ ապրիլի 6-ին Բրյուսելում առարկայական քննարկվել է Արցախի կարգավիճակի հարցը։ Այդ հարցի քննարկումը ԵԱՀԿ Մինսկի խմբի առանձնաշնորհն է, ինչի մասին ապրիլի 5-ին Նիկոլ Փաշինյանի եւ Ալիեւի հետ հեռախոսազրույցում հստակ հասկացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը", - ամփոփել է Սարգսյանը։
Ապրիլի 6-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև ապրիլի վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու մասին: Բրյուսելում եռակողմ բանակցություններին նախորդել են Եվրախորհրդի ղեկավարի առանձին հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ: Հանձնաժողովի ստեղծման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Բրյուսելում' 2021 թ.նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված հայտարարությանը համապատասխան: Հանձնաժողովը կզբաղվի նաեւ սահմանի ողջ երկայնքով անվտանգության եւ կայունության ապահովման հարցերով։ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները ԱԳՆ ղեկավարներին հանձնարարել են սկսել խաղաղ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։