Արմինֆո.Կասկածից վեր է, որ Ադրբեջանի համար արցախյան հիմնախնդրի լուծման նախընտրելի տարբերակը բոլոր հարցերը մեկ հարվածով լուծելն է՝ հերթական ռազմական ագրեսիայի միջոցով։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների և անվտանգության հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։
"Մենք բոլորս տեսնում ենք, որ Բաքվում այդ նպատակը բոլորովին չեն թաքցնում, ինչն ունի իր հիմնավորումն ու իր բացատրությունները։ Առաջին հերթին՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված ուժերի հարաբերակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մենք հասկանում ենք, որ այդ հարաբերակցությունը թույլ է տալիս Բաքվին փայփայել նման ծրագրեր։ Բոլորովին այլ հարց է, թե ինչ կարող է արժենալել Ադրբեջանի և անձամբ Ալիևի համար դրանց իրագործումը", - ընդգծել է նա։
Ըստ Մեհրաբյանի՝ արցախյան հիմնախնդրի լուծման ուժային սցենարի գործարկումը դրա նախաձեռնողի համար քաղաքական գին է ունենալու։ Մինչդեռ, Բաքվում այսօր բոլորովին վստահ չեն, թե արդյոք այդ գինն իրենց համար ընդունելի կլինի, և, ընդհանրապես, ինչպիսին կլինի այդ գինը։ Փորձագետը, այդ լույսի ներքո, ենթադրել է, որ Արցախի զավթման գինը միանգամայն կարող է Ալիևին հասցնել քաղաքական սնանկացման։
"Հասկանալի է, որ նման հեռանկարը բոլորովին ձեռնտու չէ ադրբեջանցի ցմահ կառավարողին։ Նա շատ լավ հասկանում է, որ նման գործողությունների արդյունքում ինքը կարող է հեղինակազրկվել։ Համապատասխանաբար, հաշվարկում է բոլոր ռիսկերը. Իսկ Բաքվում, ինչ-ինչ, հաշվարկել կարողանում են։ Այս լույսի ներքո, կարծում եմ, որ, ամենայն հավանականությամբ, այնտեղ ձեռնպահ կմնան նման քայլերից ՝ դրանց անկանխատեսելի հետեւանքների պատճառով", - ընդգծել է նա։
Այս լույսի ներքո՝ Մեհրաբյանը վարչապետ Փաշինյանի այցը Բրյուսել դիտարկում է որպես Բաքվի էքսպանսիոնիստական նկրտումները զսպելու փորձ: Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպումն իսկ Բրյուսելում, նրա կարծիքով, արդեն զսպող գործոն է միջազգային ներկա իրավիճակում: Այս ֆոնին՝ փորձագետը հայկական դիվանագիտության աշխատանքն ու ջանքերը գնահատում է ճիշտ և ճիշտ ուղղությամբ ձեռնարկվող։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Բրյուսելում, որտեղ այսօր տեղի կունենա նրա հանդիպումը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Իլհամ Ալիեւի հետ: Հիշեցնենք, որ մինչ Բելգիա մեկնելը Փաշինյանը հայտարարել է, որ մտադիր է Ալիևի հետ համաձայնեցնել խաղաղ բանակցություններ սկսելու հարցերը։
"Ալիևն, իրականում, բավականին խոցելի է։ Հետևաբար, նա, պրազապես, ի վիճակի չէ անտեսել աշխարհաքաղաքական որոշ գործոններ և միջազգային դիրքորոշումը։ Հայաստանին, համապատասխանաբար, անհրաժեշտ է այդ բոլոր գործոններն ու դիրքորոշումը դարձնել ընդդեմ Ադրբեջանի։ Դարձնել և զսպել նրա ագրեսիան, ինչն այսօր, ըստ էության, արվում է։ Այդ քայլերի հաջողությունը կախված է դրանց արդյունավետությունից և հաջորդականությունից, ինչպես նաև մի շարք արտաքին գործոններից։ Համոզված եմ մեկ բանում. Հայաստանն, անշուշտ, դրա համար հնարավորություններ ունի։ Մնում է միայն դրանք ճիշտ օգտագործել", - ամփոփել է Մեհրաբյանը։