Արմինֆո. ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպումը նվիրված է եղել Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։
Ինչպես հաղորդել է Հայաստանի առաջին նախագահի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը, հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները: