Արմինֆո. Վերսալի պալատի Թագավորական մատուռում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված բացառիկ համերգ։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը։ "Որպեսզի մենք չմոռանանք։ Որպեսզի աչք չփակեն", - գրել է Լաքոտը։
Ինչպես հաղորդում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը, Վերսալի պալատի Թագավորական մատուռում համերգը տեղի կունենա ապրիլի 23-ին։ "Հինգ վիրտուոզ արտիստներ հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ կատարելով դասական և հանրաճանաչ գեղեցիկ երաժշտություն, Հայաստանի մի քանի հազարամյակների համար, որպեսզի հիշողությունը և ապրելու ուժերը վերամիավորվեն այս խորհրդանշական պահին", - ասվում է դեսպանության հաղորդագրությունում: