Արմինֆո. Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է "Be Safe" (Եղիր անվտանգ) երկրաշարժի ժամանակ վարքականոններիի ուսուցման բջջային հավելված ։
ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, հավելավածի հեղինակը աստղաֆիզիկոս- մանկավարժ Լալա Խուրշուդյանն է: Հավելվածը, որպես կրթական գործընթացի բաղկացուցիչ, պաշտոնապես ներդրվել է Թալինի միջնակարգ դպրոցում: Նախագիծը պիլոտային է և նպատակաուղղված է հանրապետության կրթական հաստատություններում փորձի տարածմանը՝ նախադպրոցական հաստատություններից մինչև համալսարանական համակարգ ։