Արմինֆո. Անցած օրվա ընթացքում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 145 թեստ, որոնցից 12-ի պատասխանները դրական են (0.5%), ապաքինվել է 38 մարդ: Անցած օրվա ընթացքում կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել։ Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, ապրիլի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 2 179 հիվանդ:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 979 431 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 422 522 դեպք (թեստ հանձնածների թվի 14,2% - ը), ապաքինվածների թիվը հասել է 410 080-ի (97%), մահվան դեպքերի թիվը՝ 8 616 (2%):